Դատարկություն․ Երբ գործընկեր չունես

Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ մեր օրակարգային հարցն է, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը․ «Այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ունենք չափազանց բավարար երկխոսություն՝ բարձր մակարդակով։ Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակով շփումների որևէ դեֆիցիտ չունենք։ Ե՛ւ Սպիտակ տակ, ե՛ւ պետքարտուղարության մակարդակով ունենք շատ բարձր և ակտիվ երկխոսություն։ Չունենք որևէ սահմանափակում այն ցանկացած պահի ակտիվացնելու»։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպմանը, Մնացականյանը հավելել է. «Կլինի։ Երբ կլինի՝ շատ լավ է։ Աշխատում ենք և սա մեզ համար օրակարգային հարց է»։

Ստացվում է, որ Փաշինյանը, խոշոր հաշվով մեկնում է ԱՄՆ՝ առանց օրակարգի, այսինքն՝ բացառապես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով։ Եվ ամենատարօրինակն այն է, որ դրա մասին, ըստ էության, ասվում է։

Այժմ, դառնանք հայ-ռուսական հարաբերություններին։

Հաշվի առնելով, որ պետք է Հայաստանի հարաբերությունները խորացնել ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետությունների, այլ նաև այլ երկրների հետ` հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը նաև հրավիրել է այլ երկրների ղեկավարներին, ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով․ «Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։ Բացի այդ, մենք հրավիրել ենք Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարներին։ Մենք նախապատրաստվում ենք և սպասում, որ նրանք կգան Երևան»։

Ինչպես նկատում ենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի մասին ոչ մի խոսք։ Սա կամ նշանակում է, որ պաշտոնական Երևանը Կրեմլից առայժմ տեղեկատվություն չի ստացել, որը կհաստատեր Պուտինի այցի մասին, կամ էլ, նույնիսկ, պաշտոնական Երևանը նախընտրում է ոչինչ չասել, մտավախություն ունենալով, որ վերջին պահին ամեն ինչ կարող է փոխվել։

Հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ Վլադիմիր Պուտինը կարող է ցանկություն հայտնել այցելել կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, և դա ի՞նչ կերպ կարող է ազդել դիվանագիտական հարաբերությունների վրա, նախարարն ասաց. «Այդ «եթե» կոնտեքստը ինձ որևէ կերպ չի հրապուրում մեկնաբանելու, թե եթե այնպես, ուրեմն ինչպես։ Մենք պատրաստվում ենք գագաթաժողովին, և երկու կողմից կա հստակ նպատակ՝ խորացնելու առկա օրակարգը և հարաբերությունները»:

Ընդհանրապես, տպավորություն է, որ Հայաստանի գործընկեր պետությունների, այն էլ՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները դրված են ինքնահոսի վիճակում։

Ի՞նչ աշխատանքներ են տարվում, ինչպե՞ս, ի՞նչ օրակարգով, պարզ չէ․․․

Կատարյալ դատարկություն։

Թամար Բագրատունի

դիտվել է 2372 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am