Իրանը արագացնելու է ուրանի հարստացումը․ Հայաստանի հարևանի կոշտ պատասխան քայլը

Իրանը շարունակում է չեղարկել 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Իրանցի գիտնականները սկսելու են ստեղծել նոր՝ ավելի հզոր ցենտրիֆուգներ:

Հսկայական արագությամբ իր առանցքի շուրջը պտտվող ցենտրիֆուգում ուրան պարունակող գազ են լցնում և որոշ ժամանակ անց ուրան-235-ի մոլեկուլները տարանջատվում են ուրան 238-ից ու գազի մեջ պարունակվող այլ նյութերից: Ըստ «Ազատության»՝ ուրան 235-ը չնչին քանակով է արտադրվում, բայց եթե գործի են դրվում հազարավոր կամ տասնյակ հազարավոր ցենտրիֆուգներ, ստեղծվում է մի քանի կիլոգրամ ուրան կուտակելու հնարավորություն: 80 տոկոսից բարձր հարստացման եղանակով ստացված ուրան-235-ն այլևս անվանում են «մարտական ուրան»: Այդ նյութից 50-60 կիլոգրամը բավական է ատոմային ռումբի պարզունակ տարբերակ ստեղծելու համար: Նման ռումբն է ոչնչացրել Հիրոշիման: Մինչդեռ, այդ ուրանը ճառագայթելու մեթոդով ստանում են նույն քանակի պլուտոնիում-239 տեսակի նյութ: Նագասակին ոչնչացրած ռումբը պլուտոնիումից էր, մարտական նյութը նարնջի չափի էր, իսկ քաշն՝ ընդամենը 6 կիլոգրամ:

Իրանը նախկինում ուրանը հարստացրել է հին սերնդի ցենտրիֆուգներով: Նոր սարքավորումները թույլ կտան արագացնել միջուկային զենքի ստեղծումը, թեպետ Թեհրանը մշտապես պնդում է, որ նման մտադրություն չունի: Իրանը պնդում է, որ աստիճանաբար չեղարկում է 2015 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, քանի որ Միացյալ Նահանգները դուրս է եկել պայմանագրից և անարդար պատժամիջոցներ է սահմանել:

«Ես հայտարարում են, որ մեր Ատոմային էներգիայի գործակալությանը հանձնարարում ենք անմիջապես սկսել տեխնիկական գործընթացը, որն անհրաժեշտ է հետազոտություններն ու զարգացումը շարունակելու և 2015 թվականի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություններից հրաժարվելու համար», - հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին: Նրա փոխանցմամբ, Իրանում մոտ ապագայում կստեղծվեն և կշահագործվեն նոր ցենտրիֆուգներ և այլ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ուրանը հարստացնելու համար:

Նկատենք, որ Իրանը շարունակում է պնդել, թե միջուկային նյութը նախատեսվում է միայն ատոմային էլեկտրակայանների համար: Իսրայելի և Միացյալ Նահանգների համոզմամբ՝ իրականում Թեհրանի նպատակը միջուկային ռումբ ստեղծելն է:
Այսօր, նոր իրավիճակ տարածաշրջանում՝ Հայաստանի հարևանի շուրջ։ Պաշտոնական Թեհրանը հրաժարվում է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ևս մեկ չափաբաժնից: Սա արձանագրվեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մակարդակով։

Այլ կերպ ասած՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավորվեց անհապաղ կերպով ձեռնարկել այն բոլոր տեխնիկական միջոցառումները, որոնք թույլ կտան հրաժարվել միջուկային համաձայնագրի` հետազոտությունների և զարգացման հատվածից: Այսինքն, Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը կդիմի անհրաժեշտ բոլոր քայլերին` ուրանի հարստացման նպատակով:

Անշուշտ, սա քայլ է ընդդեմ ԱՄՆ-ի իշխանությունների։ Վաղ թե ուշ, Միացյալ Նահանգները կգիտակցեն ու կխոստովանեն, որ առավել նախընտրելի կլիներ, որպեսզի նրանք համագործակցեին Իրանի հետ, քան ստանային այն իրավիճակը, որն այսօր առկա է։

Հայաստանի անմիջական հարևանի շուրջ իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում։ Պետք է միանշանակ արձանագրել, որ Իրանը բավական կոշտ ու իրավիճակին համարժեք է խաղում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2515 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am