Մերկելին ներգաղթյալներով լի ավտոբուս են ուղարկել
Բավարացի քաղաքական գործիչը` Լանդսուխթ քաղաքի վարչակազմի ղեկավար Պետեր Դրայերը կանցլեր Անգելա Մերկելին ներգաղթյալներով լի ավտոբուս է ուղարկել: Այս մասին հաղորդում է Die Welt-ը: Պարբերականի հրապարակած ժապավեններում երևում է, թե ինչպես վերահսկողությամբ տասնյակ մարդիկ ավտոբուս են նստում` մինչև Բեռլին ընկած 550 կմ-ը հաղթահարելու համար: Հիշեցնենք, որ պատգամավորը նման քայլով կանցլերին սպառնում էր դեռևս 2015-ի հոկտեմբերին: «Եթե Գերմանիան ընդունում է մեկ միլիոն փախստականների, համաձայն մաթեմատիկական հաշվարկների` իմ շրջանում նրանք 1800-ը պետք է լինեն: Ես կընդունեմ նրանց, սակայն եթե շատ լինեն, ձեր գրասենյակ կուղարկեմ»,- ասել է նա Անգելա Մերկելին:
