Նիկոլ Փաշինյանն ընտրեց իր «զենքը»

Նիկոլ Փաշինյանը անհանգիստ սպասումներ ունի թեժ աշնանն ընդառաջ: Երբ բոլոր ուղղություններով նա ձախողում է, աշուն լինի, ձմեռ, թե գարուն, ինչ որ պահից իրավիճակը թեժանալու է: ՀՀ վարչապետը նախապես փորձում է ապահովագրել իրեն եւ քաղաքական ներքին վերադասավորումների է գնում: Այսպիսով՝ ՊՊԾ գունդը գրաված Սասնա Ծռերի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ նրա հանդիպումը պետք է դիտարկել ներքին վերադասավորումների եւ քաղաքական դաշտին ուղղված հստակ ուղերձի համատեքստում:

Նախ հարկ է նկատել, որ հանդիպումը կազմակերպված կերպով հանրայնացվեց, ու մինչ գործադիրի ղեկավարն ու Սեֆիլյանը փակ քննարկում էին ունենում, ՀԱԿ-ը ՍԴ-ի երեկ ընդունած որոշման առիթով հայտարարություն տարածեց՝ քննադատելով թե կառույցը, թե ընդունած որոշումը, թե բա ՍԴ-ի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվել քաղաքական և պետական համակարգի կայունությունը վտանգող գործոնի: Եւ քանի որ քաղաքականության մեջ երբեք պատահականություններ չեն լինում ու բոլոր համընկնումները պատահական չեն, ապա կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը որոշակի աջակցության կարիք է զգում ու կոնսոլիդացիայի նմանօրինակ դրսեւորումը դրա վառ ապացույցն է: Պատասխան քայլով հանդես եկավ նաեւ ՀՀԿ-ն, ի դեմս Էդուարդ Շարմազանովի, ով հայտարարեց, թե վարչապետի պաշտոնը «բռնազավթած» Նիկոլ Փաշինյանը գործարքի դուրս եկել տեռորիստական կուսակցության հետ, մի կուսակցության, որի ներկայացուցիչները հարձակում և տեռորիստական ակտ են իրականացրել ՀՀ-ի դեմ:

Ինչեւէ, հանդիպումից հետո Սեֆիլյանը մանրամասներ հայտնեց քննարկումից:<<Մտահոգություններ ունեինք երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, գլխավորապես այդ մտահոգությունների շուրջ ենք խոսել վարչապետի հետ>> ասաց նա Factor.am-ի հետ զրույցում հավելելով. «Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք և իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը»,- ասաց Սեֆիլյանը:

Հստակեցնող հարցին՝ հատկապես ի՞նչն է մտահոգում իրենց, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»: Անդրադառնալով Շարմազանովի բնորոշմանը Սեֆիլյանը տարակուսանք հայտնեց՝.<<Ինչու ՀՀԿ-ն գործո՞ւմ է, հաջորդ անգամ կհուշենք պարոն վարչապետին, որ այդ կուսակցությունն արգելված հայտարարեն>>:

Որ Սասնա Ծռերի գործողությունները ՊՊԾ գնդի հարցում եղել են տեռորիստական, դա արձանագրվել է աշխարհի տարբեր լրատվամիջոցների ու փորձագետների կողմից, սակայն ավելի քան տեռորիստական էին Սեֆիլյանի այսօրվա սպառնալիքներն ուղղված մի կուսակցությանը, որն արդեն մի քանի ամիս է քաղաքական դաշտում գործոն չէ ու դժվար էլ թե առաջիկա տասնամյակներին կարողանա դառնալ:
Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանը այս բեմադրությամբ հստակ ասելիք ունի քաղաքական դաշտին ուղղված, մի կողմից ցույց է տալիս, որ իր շուրջ համախմբվում են ամենառադիկալ ուժերը, որոնք հարցերը լուծում են զենքով, ասել կուզի՝ բոլորդ հանգիստ նստեք տեղներդ ու հանկարծ թեժ աշնանով չսպառնաք, մյուս կողմից Փաշինյանը ոչ բացահայտ ասում է, թե տեսեք՝ ինքչան լավն եմ ես ու եթե ես չլինեմ, այլ Ծռերը գան իշխանության, ապա ձեր բոլորի հարցերը կլուծեն զենքով:

Անի Սահակյան

դիտվել է 3401 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am