Փաշինյանը որքան գումար է պատրաստվում փոխանցել Վանոյի բանդայի զոհերին

Կառավարությունը 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ: Երևանի կենտրոնում զոհված քաղաքացիների հարազատներին որպես աջակցություն միանվագ կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ:
Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե ինչու են փոխհատուցում զոհերի հարազատներին կամ վիրավորներին, ի վերջո մարդկային կյանքերն անգնահատելի են ու պետությունը ցանկացած իրավիճակում պետք է կանգնի իր քաղաքացու կողքին՝ լինի դա բարոյական, թե ֆինանսական աջակցությամբ: Հարցն այստեղ այն է, թե ինչու միայն կամ հենց Մարտի 1-2-ի իրադարձությունների տուժածներին: Ինչու է Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական գործունեությունը կառուցում այս իրադարձության վրա, երկրի թիվ մեկ բանտարկյալը հենց այս գործով է, փոխհատուցումը հենց այս դեպերի մասնակիցներինն է եւ այսպես շարունակ: Կկարող ենք ասել, որ Փաշինյանը մնացել է Մարտի 1-ի իրադարձությունների տակ, քանի որ մեղքի մեծ զգացում ունի: Գուցե հարցն այն է, որ այդ զոհերն ու վիրավորները եղան նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր սադրանքներով , թալանի կոչերով, մարդկանց կրակի բերան ուղարկելով:
Բայց միեւնույն է՝ հանրությունը պետք է իմանա՝ ինչ չափորոշիչներով է որոշվել, որ միայն եւ առաջին հերթին պետք է մատյան իրադարձություններից տուժածները փոխհատուցվեն, էլ չենք խոսում՝ ինչպես է որոշվել գումարի չափը: Եթե Նիկոլ Փաշինյանը իրեն համարում է միայն Մարտի 1-ի վարչապետ դա ուրիշ հարց է, իսկ եթե ոչ, ապա ուղղակի պարտավոր է փոխհատուցել նաեւ անցյալի հայտնի իրադարձություններից տուժածներին կամ նրանց ընտանիքներին: Օրինակ 1996-ի պետական տեռորի <<զոհերին>> ի դեմս Վազգեն Մանուկյանի, Վանո Սիրադեղյանի հանցավոր բանդայից տուժածներին: Ասենք ինչու ՝ սահմանի վրա մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածները, որոնց հարազատները չեն արժանանում Փաշինյանի ուշադրությանը, ինչու չփխհատուցել նրանց՝ արցախյան ազատամարտից սկսած վերջացրած ապրիլյան պատերազմ:
Եթե, իսկապես, Փաշինյանը միայն Մարտի 1-ի վարչապետն է, ապա թող խոստովանի եւ մյուսներս էլ իմանանք մեր գլխի գալիքն ու պետությունից ակնկալիքները:

Անի Սահակյան

դիտվել է 6317 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am