Նավթի համաշխարհային գներն աճում են
Նավթի համաշխարհային գներն այսօր աճել է: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ ապրիլի 22-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինն աճել է 1,48%-ով՝ հասնելով մինչև 45,19 դոլար՝ մեկ բարելի դիմաց, WTI տեսակի նավթի գինը՝ 1,53%-ով՝ մինչև 43,84 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Դոլարի ցուցանիշը (ԱՄՆ-ի հիմնական առևտրային 6 գործընկեր երկրների արտարժույթի զամբյուղում դոլարի փոխարժեքը) նվազել է 0,07%-ով՝ մինչև 94,59 միավոր:
