Մոսկվայի առաջին արձագանքը Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ելույթին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: «Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, կա ներքին հռետորաբանություն, կա ներքին կարգուկանոն, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքը, հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Եվ գոյություն ունի նույն խաղաղության գործընթացը, որում կան գործընթացի մասնակիցներ, համահովանավորներ, կան խաղաղ կարգավորման հասնելու միջազգային ջանքեր: Եվ, անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն այն ընդհանուր ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ շատ դժվար է բանակցային գործընթացում վերադառնալ նախկին դիրքերին այնպիսի հայտարարություններից հետո, որոնք «կռվախնձոր» են դառնում և առաջ են բերում նոր հարցեր, որոնք կարող են փոխել հավասարակշռությունը փխրուն բանակցային գործընթացում․ «Նման հայտարարություններ, ցավոք, մենք լսել ենք և շարունակում ենք բախվել դրանց տարբեր մակարդակներում, տարբեր կողմերից: Շատ կցանկանայինք, ամենայն հարգանքով ներքաղաքական գործընթացների նկատմամբ և լիարժեք ըմբռնելով, որ քաղաքական կարգի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունեն ձևավորել համապատասխան քաղաքական նախադրյալներ, այնուամենայնիվ, շատ կցանկանայինք, որպեսզի բոլոր կողմերը ելնեին մի գլխավոր սկզբունքից՝ շուտափույթ խաղաղ կարգավորում»։ Զախարովան հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը շատ բարդ է և երկարատև, բայց դրանում կա ընդհանուր փոխըմբռնում՝ արագ առաջ շարժվել, հետևաբար կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն և նպաստեն այդ գլխավոր նպատակին:

Այլ կերպ ասած՝ պաշտոնական Մոսկվան Զախարովայի մակարդակով պատասխանեց Փաշինյանին, ընդ որում՝ բավական հասկանալի, սակայն դիվանագիտական լեզվով, որը կարելի է կոշտ անվանել։ Մոսկվան, այլ կերպ ասած, բավական բաց ասում է՝ Փաշինյանի հայտարարությունն առաջ է բերում նոր հարցեր, որոնք կարող են փոխել հավասարակշռությունը փխրուն բանակցային գործընթացում։

Սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ՝ մի այլ քննարկման թեմա է դարձել արդեն ներհայաստանյան քննարկումներում։ Հիշեցնենք Փաշինյանը, մասնավորապես, ասել էր․ «Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին․․․»:

Փաշինյանին արդեն իսկ մեղադրում են նրանում, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը, ավելին` աղավաղում է այն, և նրան հիշեցնում են, որ Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ․-ին: Մասնավորապես Էդուարդ Շարմազանովը նշել էր․ «1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջև միջնորդելու մասին։ Իսկ 1988թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն»:

Առնվազն իրավական տարրական գիտելիքների բացակայություն, այլ բան չես անվանի, որն ի դեպ, հակասում է Հայաստանի դիվանագիտության ջանքերին։ Վաղուց ժամանակն է, որպեսզի պաշտոնական Երեւանը Արցախի հարցում հայտարարություններ անելուց առաջ՝ «7 անգամ չափի և հետո նոր կտրի»։

Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները խճճվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացում, իսկ նման իրավիճակը պարզապես վտանգավոր է հայկական կողմի համար՝ բոլոր առումներով:

Թամար Բագրատունի

դիտվել է 17838 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am