Մանկական չարաճճիություն. ինչ է խաղում Փաշինյանը Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է խաղում ռազմավարական դաշնակցի հետ: Խոսքը, բնականաբար, Ռուսաստանի մասին է, ում նկատմամբ Փաշինյանի սերը տարբեր երանգներ ունի: Մինչ իշխանության գալը նա Ռուսաստանին էր վերագրում Հայաստանի բոլոր դժբախտությունների ու ձախողումների մեղքը, անխնա քննադատում Վլադիմիր Պուտինին: Իշխանության գալով Փաշինյանը ոչ միայն պահպանեց նախկինների վերցրած արտաքին քաղաքական կուրսը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների գերակայությունը, այլեւ ինչ որ պահի հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեւէ այսքան փայլուն չեն եղել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը մի հրաշալի անձնավորություն է եւ այլն: Այդ հարաբերություններն այսօր այնքան անքակտելի են դարձելը, սերն առ Ռռուսաստան այնքան ռոմանտիկ է ու անկրկնելի, որ հանուն պուտինի Նիկոլ Փաշինյանը չեղարկեց Լեհաստանում տնտեսական ֆորումին մասնակցությունը, քանի որ Լեհաստանում ՌԴ ղեկավարին չէին հրավիրել երկրորդ համաշխարհայինի 80 ամյակի միջոցառումներին: Բայց ինչ է պարզվում, պարզվում է անձամբ Փաշինյանը գոնե արտաքուստ տոչորվում է Ռուսաստանի սիրուց, բայց վերջին շրջանում պարբերաբար փորձում է ինչ որ մարդկանց ձեռքով կրակից շագանակներ հանել: Դիցուք Շիշկինին քաղաքական ապաստան տալու մասին ինֆորմացիոն արտահոսքը, որն առաջինը եղավ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցով, իհարկե, հետո պաշտոնապես չհաստատվեց; Փորձ էր արվում ներկայացնելու, թե Փաշինյանը պատասխան ապտակ է տալիս Պուտինին Միհրան Պողոսյանին եւ մյուսներին չարտահանձնելու համար:
Կամ կառավարության վերջին նիստում ընդունված որոշումները, համաձայն որոնց սորոսական հայտնի երկու ընկերություններ կգործուղվեն Արցախ՝ դիտարկելու ՏԻՄ եւ համապետական ընտրությունները: Նրանք ավելի քան 30 մլն դրամ է հատկացվել այդ առաքելության համար, բայց խիստ տարօրինակ է, որ նրանց թեկնածությունները հաստատվել է առանց մրցույթի: Սա նշանակում է, որ սորոսական այս ընկերությունները Արցախ են մեկնում հատուկ առաքելությամբ, որպեսզի այնտեղ էլ իրականացնեն այն պլանը, ինչը արել է եւ շարունակում է Սորոսը Հայաստանում: Լինելով պատերազմական երկիրը, սակայն, այս ամենը կարող է ճակատագրական ավարտ ունենալ Արցախի համար, քանի որ այս խմբակները փորձելու են իրենց համախոհների դաշտը ստեղծել ու ճիշտ պահին, ճիշտ տեղում անցնել գործի:
Բնական է, որ սորոսական ընկերությունների առջեւ կանաչ լույս վառելն ընդդեմ ՌԴ-ի է նաեւ, ի պատասխան, ինչպես վերեւում ասացինք, նախկիններին ապաստան տալու, ի պատասխան Քոչարյանին ցուցաբերած բացահայտ աջակցության: Դանիել Իոաննիսյանն էլ այնքան է ոգեւորվել, որ արդեն սպառնում է Վլադիմիր Պուտինին, թե տես, երբ գաս կալանավայր Քոչարյանին տեսության, մտածի, որ բանտախցի դուռը կարող է քո հետեւից էլ փակվել:

Անի Սահակյան

դիտվել է 1900 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am