Ո՞վ է Փաշինյանի և ապրիլյան հեղափոխության իրական հոգևոր հայրը. մաս 1–ին

Ապրիլյան հեղափոխությունից մեկուկես տարի անց, մինչև այսօր էլ քննարկում են, թե «ունե՞ր արդյոք այդ հեղափոխությունը արտաքին կառավարիչ, թե ոչ»: Պատասխանները տարբեր են և բազմաբնույթ: Հասկանալի է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները հերքում են ցանկացած կապ դրսի ուժերի հետ: Ցույց տվեք հեղափոխականների, որոնք բացահայտ հայտարարել են, որ իրենց հետևում կանգնած է այս կամ այն դրսի ուժը:

Բայց մի կողմ թողնենք այս հարցադրումը և փորձենք հասկանալ, թե ո՞վ է եղել իրականում այս հեղափոխության հոգևոր, գաղափարական «հայրը»: Խոսքը, իհարկե, ուղիղ պատվերի մասին չէ: Ինքը` Փաշինյանը, հայտարարել է, որ իրեն ուղենիշ է համարել Նելսոն Մանդելային, ավելի քիչ խոսվում էր նաև Մահաթմա Գանդիի մասին: Հայաստանում, Փաշինյանի «հոգևոր հայր» շատերը համարում են Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչպես ասում են՝ ինչքան մարդ կա, այդքան էլ տեսակետ կա:

Սակայն լռում են այն մարդու մասին, ում մասին չեն խոսում ոչ Փաշինյանը, ոչ էլ փորձագետները, սակայն իր գաղափարներով այդ մարդը նշանակալի դեր է կատարել այս հեղափոխության ժամանակ։

Ծանոթանանք այդ մարդու հետ՝ խոսքը աշխարհում հայտնի «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների հիմնադիր, «ընդդեմ բռնատիրական ռեժիմների խաղաղ հնազանդության պայքարի» ճարտարապետ, փիլիսոփայության դոկտոր Ջին Շարպի մասին է:

Ո՞վ է Ջին Շարպը

Շարպը ծնվել է 1928 թվականին, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Բոլտիմոր քաղաքում: Իր պատանեկության ընթացքում նա շատ է լսել նացիստների դաժանությունների մասին և տպավորվել դրանից: 1951-ին ավարտել է Օհայոյի համալսարանը և ստացել է սոցիոլոգիայի գծով մագիստրոսի կոչում:

Մեկ տարի անց նա խուսափել է բանակում ծառայելուց, քանի որ այդ ժամանակ կորեական պատերազմ էր ընթանում, և նրա մեջ, տպավորվելով նացիստների դաժանություններից, վախ էր մտել թե՛ պատերազմներից, և թե՛ պետության կողմից ցանկացած ճնշումներից:

Եվ այդ իմաստով հասկանալի էր, նրան այդ ժամանակ առավել հրապուրեց Մահաթմա Գանդիի շարժումը: Բանակից ծառայելուց խուսափելու համար նա դատապարտվեց 9 ամսվա կալանքի: Բանտից ազատվելուց հետո նա լքում է Միացյալ Նահանգները և տեղափոխվում է Անգլիա, այնուհետև՝ Նորվեգիա:

1964 թվականին Օքսֆորդում նա պաշտպանում է իր դոկտորական ատենախոսությունը՝ «Խաղաղ միջոցներով իշխանությունների տապալումների մասին» թեմայով:

Մեկ տարի անց տեղափոխվում է Հարվարդի համալսարան և սկսում դասավանդել նույն թեմայով:

1972-ից Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է:

Ջին Շարպը համաշխարային հայտնություն ձեռք բերեց 1973 թվականին, երբ հրապարակեց իր հիմնական աշխատություններից մեկը, որը կոչվում էր այսպես՝ «198 մեթոդ խաղաղ պայքարելու համար բռնատիրական ռեժիմների դեմ»:

Այդ աշխատությունը հետաքրքրեց ԱՄՆ-ի իշխող վերնախավին մեկ տարի անց, երբ 1974-ին Պորտուգալիայումկատարվեց խաղաղ իշխանափոխություն: Բռնատիրությունը փոխարինվեց դեմոկրատիայով, և միաժամանակ, կոմունիստները իշխանության չանցան: Այս էքսպերիմենտը ռուբիկոնային բնույթ ուներ ԱՄՆ–ի համար, քանզի մինչ այդ իրենց գլխավոր պայքարը ԽՍՀՄ-ի և կոմունիզմի դեմ էր: Եվ այդ պայքարում ամերիկացիները կիրառում էին ցանկացած մեթոդ:

Իսկ 1975-ին Իսպանիայում Ֆրանկոյի ռեժիմից դեպի դեմոկրատիայի անցում վերջնականապես համոզեց ամերիկացիներին, որ իրենք գտել են պայքարը կոմունիզմի դեմ՝ միաժամանակ չհենվելով նաև աջ հակակոմունիստական դիկտատուրաների վրա:

Եվ դրանից հետո Շարպի ուսմունքը հետաքրքրեց արդեն ԱՄՆ-ի քաղաքական վերնախավին, ուժային կենտրոններին, այդ թվում նաև CIA-ին, ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության ղեկավարությանը:

1983-ին Ջին Շարպը հիմնեց Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտ, որը պաշտոնապես պիտի զբաղվեր ողջ աշխարհով մեկ «խաղաղ պայքարներով բռնատիրական ռեժիմների դեմ»:

Միաժամանակ, այդ ինստիտուտի ստեղծման պահից, նրան պաշտոնապես սկսեցին ֆինանսական աջակցություն ցույց տալ զուգահեռաբար ստեղծված Ազգային դեմոկրատական հիմնադրամը/NDI/, Միջազգային հանրապետական ինստիտուտը/MPI/ և հանրահայտ RAND Corporation-ը:

Շարպի ինստիտուտի հետ ստվերային համագործակցությունն իրականացնում էր ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական ղեկավարությունը:

Ինչո՞ւ ԱՄՆ-ին հետաքրքրեցին Ջին Շարպի «խաղաղ պայքարի» տեխնոլոգիաները

Բանն այն է, որ մինչև 1973 թվականը՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ն գրեթե բոլոր տարածաշրջաններում մրցակցությունը պարտվում էր: Աֆրիկայում ընթանում էր հակագաղութատիրական պայքար, որը իր գլխավոր դաշնակիցն էր համարում Մոսկվային:

Լատինական Ամերիկայում ամենուրեք ընթանում էր ձախակողմյան ուժերի պայքար՝ ընդդեմ հակակոմունիստական բռնատիրական ռեժիմների: Որտեղ ժողովուրդների սիմպատիան նույնպես ԱՄՆ-ն չէր: Իսկ Ֆիդել Կաստրոյիհաղթանակից հետո Կուբան դարձավ այդ տարածաշրջանի յուրօրինակ պայքարի փարոսը:

Հարավարևելյան Ասիայի երկրներում նույնպես ամերիկացիները պարտվում էին ռուսներին և կոմունիզմի դեմ պաշտպանվում էին հիմնականում հակակոմունիստական բռնատիրական ռեժիմների միջոցով:

Այստեղ հակաամերիկյան փարոսի դերն ստանձնեց Վիետնամը:

Նույնիսկ Արևմտյան Եվրոպայի երկրներում Միացյալ Նահանգները դժվարանում էր պայքարել ԽՍՀՄ-ի կոմունիստական քարոզչության դեմ:

Իսկ բռնատիրական Ֆրանկոյի, Սալազարի, սև գնդապետների ռեժիմները հաստատ ԽՍՀՄ-ի հակառակորդների համար օրինակ չէին կարող ծառայել:

Իսկ 1973-ին Պինոչետի կողմից իրականացված ռազմական հեղաշրջումը Չիլիում վերջնականապես համոզեց, որ Միացյալ Նահանգները հաստատ չի կարողանա դիմագրավել ԽՍՀՄ-ին գաղափարական մրցակցության մեջ:

Ռուսական КГБ-ն հաղթում էր ամերիկյան CIA-ին՝ նախևառաջ գաղափարական ճակատում: Ամենուրեք ձախակողմյան ուժերը բարոյական հաղթանակ էին տանում աջ ուժերի նկատմամբ:

Պարզ էր, որ այս ամենը խորապես մտահոգում էր ամերիկացիներին: Կուբայում, Վիետնամում պարտությունները ստիպեցին ամերիկացիներին փոխել իրենց ռազմավարությունը և պաշտպանվողական մարտավարությունից անցնել հարձակվողական մարտավարության:

Բայց դրա համար անհրաժեշտ էին գաղափարախոսություն և քաղաքական տեխնոլոգիաներ:

Հետհեղափոխական Հայաստանում մոդայիկ դարձած ձևակերպմամբ՝ եթե ԽՍՀՄ-ը և կոմունիստները հենվում էին հիմնականում «պողոսների» վրա, ապա ամերիկացիները այդ «պողոսներից» պաշտպանվում էին «հակապողոսական», հակակոմունիստական բռնատիրական ռեժիմների միջոցով:

Սկսած անցյալ դարի 70-ականների կեսերից ամերիկացիները որոշեցին ամբողջովին փոխել իրենց պայքարի ռազմավարությունը և հրաժարվել բռնատիրական ռեժիմներին աջակցելուց՝ նոր ճակատ բացելով կոմունիստական բռնատիրական ռեժիմների դեմ:

1983-ին արդեն պաշտոնապես Ջին Շարպի ինստիտուտը դարձավ այն կենտրոնը, որից սկսվեցին ներմուծվել, այսպես կոչված, «թավշյա, ոչ բռնի խաղաղ պայքարի մեթոդները բռնատիրական ռեժիմների դեմ»:

Այսպիսով Ջին Շարպը դարձավ ԱՄՆ-ի կողմից իրականացվող «ոչ բռնի հեղափոխությունների» տեխնոլոգիաների հիմնադիրը:

Պորտուգալիայից ու Իսպանիայից հետո Շարպի տեխնոլոգիաները կիրառվեցին արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, Ռուսաստանում՝ 1991-ին:

2003-ին այն կիրառվեց Վրաստանում, իսկ մեկ տարի անց `Ուկրաինայում:

Հետո այն կիրառվեց Ղրղզստանում և 2014-ին՝ կրկին Ուկրաինայում:

2018-ի ապրիլին այն կիրառվեց նաև Հայաստանում:

-Ինչպե՞ս կիրառվեցին այդ մեթոդները,

-Որո՞նք են այն 198 մեթոդները ոչ բռնի խաղաղ պայքարի համար,

— Ի՞նչ դեր են կատարում ամերիկացիները այդ հեղափոխություններում,

— Ի՞նչ աշխարհաքաղաքական նպատակներ են հետապնդում,

— Ինչպե՞ս են պլանավորում, հիմքեր պատրաստում և նախագծում այդ հեղափոխությունները

կներկայացնենք հոդվածի երկրորդ մասում:

Երվանդ Բոզոյան

politeconomy.org

դիտվել է 6239 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am