Շոտլանդացին 44 մլն եվրո է շահել վիճակախաղով
Շոտլանդացի ամուսնական զույգը դարձել է 88 մլն եվրոյի ռեկորդային վիճակախաղի ջեքփոթի կեսի շահողը: Ինչպես նշում է Euromag-ը` 88 մլն եվրո մրցանակային ֆոնդով Camelot վիճակախաղը բաշխվել է 2 տոմսերի միջև, որոնցում ընդամենը 6 շահող թիվ է եղել: Տոմսերից մեկը ձեռք է բերել շոտլանդացի զույգը: Ինչպես նշում է աղբյուրը` տոմսի հաջողակ տերերը մտադիր են վայելել իրենց շահումը և վաղաժամ անցնել թոշակի: Շաբաթօրյա վիճակախաղի երկրորդ հաղթողը դեռևս չի հայտնվել:
