Նիկոլ Փաշինյանը սարսափելի ծանր բեռի տակ. ինչու է կառավարությունը նահանջում

Ամուլսարի հարցը կանգնել է իշխանության կոկորդում: Դեռեւս անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական իջեցրեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ուսումնասիրել ու ներկայացնել՝ կա նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն թե ոչ, դրանից է կախված հանքի շահագործման հարցը, եթե պարզվի, որ չկա, ապա հանքի շահագործումը կշարունակվի, եթե ՝ ոչ, ապա նոր ՇՄԱԳ կիրականացվի՝ անհայտ հեռանկարով: Վարչապետը հանձնարարել էր, որպեսզի սեպտեմբերի 4-ին ներկայացնեին ուսումնասիրության արդյունքները ՝ տալով նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության հարցի պատասխանը: Սեպտեմբերի 4-ն անցավ, բայց այդպես էլ պատասխան չտրվեց: Դրա փոխարեն անհասկանալի հայտարարություններ ու հակասական ինֆորմացիաներ հնչեցին խնդրի առնչությամբ: Նախ լրատվամիջոցներում ինֆորմացիա հայտնվեց նոր ՇՄԱԳ չանցկացնելու մասին, ավելի ուշ կառավարությունից հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ամուսլարի հարցի հետ կապված խորհրդակցություն է կայացել:

<< Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն:Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար>>:

Եթե կա մեկը, ով կհասկանա,ի վերջո, կառավարության որոշումը Ամուլսարի խնդրով հատկապես, որ սեպտեմբերի 4-ը հայտարարվել էր վերջնաժամկետ, խնդրում ենք բոլորիս լուսավորեք, թե խորհրդակցությունն ինչի մասին է եղել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, ներկայացրել է Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացության մասին զեկույց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Բայց խոսնակը կրկին գաղտնի է պահել՝ ինչ զեկույց է, ինչ է որոշել նախարարությունը, ինչպես է լուծվելու հանքի շահագործման հարցը: Մի բան պարզ է, որ ԷԼԱՐԴ-ի փորձագետների հետ տեսակապից հետո առկա տրամադրությունները նահանջել են: Ավելի վաղ մենք գրել էինք, որ ԱՄՆ-ից սպառնացել են Նիկոլ Փաշինյանին, որ եթե հանքի շահագործումը չշարունակվի, սարսափելի սանկցիաների կենթարկվի Հայաստանը: Սրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում հստակ դիրքորոշում հայտնել Ամուսլարի հարցում, մանավանդ խոստացած ժամկետում, երբ նույն օրը հակաիշխանական տրամադրությունների դոզան ամենաբարձր սանդղակի վրա էր շնորհիվ Սահմանադրական դատարանի ընդունած որոշման:

Անի Սահակյան

դիտվել է 1818 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am