Հունվարից, փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են. շուկան լրիվ քանդվում է. ավտոներկրող

«Մաքսատուրքերը ԵԱՏՄ մասշտաբով 17-ից 15, 22-ից 20 տոկոսի են իջեցրել, բայց ասել, որ մաքսատուրքը չի թանկանա, ճիշտ չէ: Հունվարից հետո քաղաքացին ավելացված արժեքի հարկ չի վճարելու, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով: Այժմյան 32 տոկոսը մինչև երեք տարեկան մեքենայի համար դառնալու է 48 տոկոս, հին մեքենաներինն էլ ավելի բարձր՝ կախված շարժիչից»,- Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը:

Նրա փոխանցմամբ՝ ստացվում է 15 տոկոս նոր՝ մինչև 7 տարեկան մեքենաների համար, մինչև 1800 սմ խորանարդ ծավալ ունեցողների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս 0.36 եվրո՝ 1 սմ խորանարդի համար: 1800-3000 սմ խորանարդ մեքենաների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 0.44 եվրո 1 սմ խորանարդի համար: 3000 սմ խորանարդ և ավելիի դեպքում՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս քան 0.8 եվրո՝ 1 սմ խորանարդի համար:

Մաքսազերծման այլ սխեմա կլինի իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների համար:

«Ինչպես հասկացա՝ գները ԵԱՏՄ մասշտաբով են, իսկ դա Հայաստանի համար շատ վատ է: Հիմա Հայաստան գումար է մտնում, որովհետև ԵԱՏՄ-ից ավելի էժան ենք մաքսազերծում, մեքենաներն ավելի մատչելի են, բայց, եթե բոլոր երկրներում հավասարվում է, ապա ԵԱՏՄ երկրների գնորդները՝ ղազախները, ռուսները արդեն չեն գա, հասնի Հայաստան, որ մեքենա գնեն, ամեն մեկն իր համար կբերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող Դավիթ Գասպարյանը:

«Փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են: Ճապոնիայից հիմնականում բերվում էին հին մեքենաները, որովհետև նորերը շատ թանկ են, իսկ ԱՄՆ-ից և՛ նորն է բերվում, և՛ հինը: Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում: Այն մարդը, ով ուզում է 4000-6000 դոլարանոց մեքենա ունենալ, արդեն ԱՄՆ-ից, Ճապոնիայից չի կարող պատվիրել ու բերել. մարդկանց գրպանի համար նոր ներկրվող մեքենաները թանկանում են: Այսինքն, եթե մարդը նախկինում ուներ 6000 դոլար, կարող էր ձեռք բերել, ասենք, 2010 թվականի արտադրության որևէ մեքենա, հիմա միայն այդ մեքենայի մաքսազերծումն այնքան թանկ է լինելու, որ չարժե ներկրել:

Միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր ձեռք էին բերում 18.000 դոլարանոց մեքենա, այն կդառնա 20.000 դոլար, իսկ միջինից ցածր խավի համար մեքենաները շատ են թանկանում: Ինչ վերաբերում է դրույքաչափերին՝ ինչպես հասկացա, մինչև 5 տարեկան մեքենաների դեպքում 32-ից դառնում է 48 տոկոս, նշանակում է՝ 10 տոկոսով մեքենաների մաքսազերծման գումարը կբարձրանա, բայց 5 տարեկանից հներինը կախված է շարժիչի աշխատանքային ծավալից»,- հավելեց նա:

Դավիթ Գասպարյանը նկատեց՝ շուկան լրիվ քանդվում է, ու զրոյից է սկսվելու ամեն ինչ:

«Ժամանակը ցույց կտա՝ Ղազախստանից մարդիկ կգա՞ն մեքենա գնելու, թե՞ ոչ: Հրաշք էր, որ մեր ժողովուրդը մի երկու տարի գումար աշխատեց, իսկ հիմա, որ հավասարվում է, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով, իմ կարծիքով՝ էլ չեն գա ԵԱՏՄ երկրներից: Այդքան շատ մեքենա բերում էին, որովհետև գալիս-գնում էին, եթե միայն հայկական շուկայի համար լիներ, այսքան մեքենա չէր գա, որովհետև մեծ պահանջարկ չկա»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ռուսական արտադրության հին մեքենաներն ու Ճապոնիայից բերվածն իրար հետ չեն կարող մրցել:

«2004 թվականի ճապոնական մեքենան չես կարող համեմատել ռուսական արտադրության 2004 թվականի մեքենայի հետ: 2004 թ. ռուսական մեքենայի, կարելի է ասել, կաշին ու ոսկորն է մնացել, ինչը չենք կարող ասել ճապոնականի դեպքում»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ». թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6412 անգամ
Լրահոս
Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video) Իրանը չի՛ հանդուրժի «Զանգեզուրի միջանցք» ասվածը․․․ ի՞նչ է զգուշացնում ՀՀ-ում՝ Իրանի դեսպանը (video) «Հայաստանում կտրուկ գործողություններ են լինելու, դեռ սպասեք»․ Հայկ Այվազյան (video) «Մեղավոր ենք, որ վախտին ընտրեցինք նման ոչնչության ու բերեց հասցրեց էս օրվան»․ Հարցում (video) Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video) «Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում Հլը էս խայտառակ փոսերը նայեք․․․ Գագիկ Շամշյան (video) Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ «Նիկո՛լ, ինչքան ընտրակաշառք ուզում ես տուր, մեկ է գնալու ես, չի ստացվելու». Արա Վարդանյան (video) Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները Վե՛րջ, կարմիր գծեր այլևս չկան․ սա պատերազմ է Իրանի լինել-չլինելու․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել, Իրանն ուղիղ հարվածների իրավունք ունի այլևս․․․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի Ռուսաստանը «կալցոն» քաշելու է, վերջը մոտ է․ Հայկ Այվազյան (video) Թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է Դուբայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am