Պուտինի այցին ընդառաջ ժեստ` Քոչարյանի գործով

 

Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ խորհրդանշական ժեստ է: Հայաստանյան մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` Պուտինն իր Հայաստան կատարելիք այցի քննարկումների շրջանակում մի քանի պայման է առաջ քաշել: Դրանցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի ազատությանն է վերաբերել: Այս մասին նախկինում գրել է նաև hayeli.am-ը:  Քոչարյանի հանդեպ ՌԴ նախագահի առանձնահատուկ վերաբերմունքի հարցը թերևս ակնառու է նաև պաշտոնական և քարոզչական մակարդակում: Ընդամենը օրեր առաջ Պուտինը շնորհավորել էր կալանավայրում գտնվող Քոչարյանի 65-ամյակը` հերթական անգամ ցույց տալով  իր դրական վերաբերմունքը: Իսկ, օրինակ, դրանից 3 շաբաթ առաջ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձին առիթով Կրմելից շնորհավորանք չէր եկել: Վերջապես բավական է նայել նաև, թե ինչ շեշտերով է ռուսական մեդիայում ներկայացվում Քոչարյանի կալանավորման թեման: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահի այցը Հայաստան` Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված:
Տեղեկություններ կան , որ մինչ այդ Քոչարյանն արդեն ազատության մեջ է լինելու, հակառակ պարագայում,  հնարավոր է, անգամ Պուտինը  չեղակի այցը : Իսկ Հայաստանյան այցի ժամանակ, ըստ ամենայնի, տեղի է ունենալու Քոչարյանի հետ Պուտինի հանդիպումը, որի համար կալանավայրը լավագույն վայրը չէ: 

Այս ամենը թերևս հրաշալի հասկանում է նաև ՌԴ –ի հետ օրակրագային մի շարք կարևոր հարցերի քննարկման նախապատրաստված վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հեղափոխությունից հետո իշխանության օրակարագը տարատեսակ շոուներով և հացի փոխարեն առաջարկվող տեսարաններով լցրած Փաշինյանն, անշուշտ, հասկանում է, որ հետհեղափոխական անիվն արդեն սկսել է իր դեմ աշխատել` այլևս չեն փրկում անգամ նախկին խոշոր կոռուպցիոներների ձերբակալությունները: Համենյան դեպս  ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերջերս տեղի ունեցած ձերբակալությունը չունեցավ հանրային ոգևորության ակնակլվող էֆեկտը: Այսինքն` հասարակությանն այլևս չեն հետաքրքրում շուները, մարդիկի կոնկրետ գործ և արդյունք են ակնկալում, մարդիկ լավ ապրել են ուզում, արդարացի կերպով բարձր աշխատավարձ ու թոշակ են պահանջում: Իսկ տնտեսության առջընթացի գործըթացը հետհեղափոխական Հայաստանում տապալված է, արտաքին ներդրումները զրոյացված` սա փաստ է: Ռուսաստանը Հայաստանի ներդրումային միջավայրի և պրոցեսների վրա ունեցել է և այսօր էլ ունի ամենամեծ ազդեցությունը` սա նույնպես ակնհայտ է: Այս առումով Քոչարյանի ազատ արձակումը  նույնիսկ նպաստավոր է իշխանության համար: Այս պարագայում ոչ միայն Պուտինի, այլ նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել դատական անկախության ալիբին` ի նպաստ ժողովրդավարության առաջընթացի, որը Հայաստանում ձևավորվել է հեղափոխության շնորհիվ: 

Քոչարյանի խափանման միջոցի վերանայման հնարավորությունը երկու տեսանկյունից կարող է լինել՝ առաջինը` քրեակատարողական ծառայության կողմից: Երկրորդ տարբերակը` վարույթ իրականացնողն մարմնի` ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից, բայց, Հայաստանում դատարանները նման դեպքում անհապաղ նիստ գումարելու պրակտիկա չունեն: Ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի գործով առաջին նիստը նշնակված է սեպտեմբերի 11-ին:
Մինչ այդ` ՍԴ որոշումն ամբողջությամբ հրապարկված կլինի և արդեն կսկվի Քոչարյանի ազատ արձակման գործընթացը:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4142 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am