Քոչարյանի գործով ՍԴ որոշումը` հանուն Նիկոլ Փաշինյանի

Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն աննախադեպ իրավիճակ է առաջացնում իշխանության համար: Սահմանադրական դատարանը, մասամբ բավարարելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, ըստ էության հակասահմանադրական ճանաչեց նախկին նախագահին կալանքի տակ պահելը: Որոշումն ամբողջությամբ կհրապարակվի երեք օրվա ընթացքում, սակայն արդեն իսկ հրապարկված եզրափակիչ մասը փաստում է, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, միաժամանակ գտել է, որ 135-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

Ըստ այդմ ` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խախտվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը, ուստի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ:
«Սահմանադրական դատարանը երկրորդ կետով, անդրադառնալով կալանավորման հոդվածին, նշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ 35-րդ հոդվածն ընդհանուր նորմ է, իսկ 135-րդ հոդվածն ավելի նեղ կարգավորում է նախատեսում: Բայց 135 և 35 հոդվածները միմյանց լրացնող հոդվածներ են և չեն կարող կիրառվել միմյանցից առանձին: Այսինքն՝ կալանավորումը, որը կիրառվել է մի քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է վերջնիս անձնական ազատության իրավունքը: 135-րդ հոդվածը՝ կալանքը, որը կիրառվում է, եթե կա առերևույթ խնդիր անձեռնմխելիության, ոչ թե քրեական հետապնդումն այդ պահին բացառվում է, այլ պարզապես կալանքը չի կարող կիրառվել: Եվ սա ոչ թե ես եմ ասել, տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը: Այսինքն՝ 135 հոդվածն առանց 35 հոդվածի գոյություն ունենալ չի կարող”,- պարզաբանել է Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: 
Քոչարյանի գործով ՍԴ որոշումն իրավամբ իշխանության համար քաղաքական նոր իրավիճակ է առաջանում: Եթե դատարանները փակելու հունիս ամսվա նախադեպն եղած չլիներ, միգուցե ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշմանն անմիջապես հաջորդեր Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ուղղորդված հարձակումը բարձրագույն դատական մարմնի վրա: Մի քանի ամիս առաջ նման որոշումից հետո ՍԴ-ն շրջափակելու և իսկական տեռոր սկսելու կանխատեսումը չափազանց իրատեսական էր: Իհարկե, եթե հեղափոխականների քաղաքական թիմն այժմ հրապարակավ նման կոչերով հանդես չի գալիս, դա ամենևին  չի նշանակում, թե Սահմանադրական դատարանի վրա ճնշումներ չկան: Դրանք եղել են ի սկզբանե` սկսած Փաշինյանի հայտարարույունից, թե ՍԴ նախագահը բուդկայի նման սեփականաշնորհել է ՍԴ-ն: Բայց ամեն դեպքում, իշխանությունը կարծես թե հասկացել է, որ ՍԴ-ի ուղղությամբ բացահայտ հարձակում սկսելու քաղաքական հայտարարությունների հետևանքներն այլևս կարող են չներվել: Առանց այդ էլ Փաշինյանի վրա թանկ նստեց դատարանները շրջափակելու կոչը, որը հստակ հակասահմանադրական քայլ էր: Վարչապետի իրավական խորհրդատուներին թերևս հաջողվել է բացատրել, որ դատարանների գործերին միջամտելու հրապարակային ակցիաները շատ վտանգավոր են: Դրա դիմաց կարող է շատ թանկ գին վճարել և' պետությունը, և' իշխանությունը, և' անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը: Նույն բանը հասկացրել են նաև Փաշինյանի քաղաքական թիմին: Իշխանություններն այս ընթացքում նաև համոզվեցին, որ ՍԴ գործուղված հեղափոխական Վահե Գրիգորյանը որևէ իրական արդյունք չկարողացավ ապահովել, փոխարենը խայտառակեց սահմանադրական իրավագիտությունը` ինքն իրեն հռչակելով ՍԴ նախագահ:
ՍԴ որոշումներն անքննելի են և ենթակա են անվերապահ կատարման: Այս տեսանկյունից Քոչարյանի գործով ՍԴ որոշումը կարող է նախադեպային լինել նաև Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի համար: Ի վերջո, ցանկացած իշխանություն ժամանակավոր է և մի օր դառնում է նախկին իշխանություն: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի որոշ անդամներ դեռ առիթ կունենան երախտագիտությամբ հիշելու Քոչարյանի գործով սեպտեմբերի 4-ի ՍԴ որոշումը` հղում կատարելով կարգավիճակային անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի վրա, երբ որ կգա սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրվելու իրենց ժամանակը:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5946 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am