Հայկ Մարությանի նվնվոցն արդեն անտանելի է


«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապտարանը:
Սա նախադեպը չունեցող խայտառակություն է, որի մասին քաղաքապետարանը խոտովանում է անձամբ: Պարզապես անթույլատրելի է ունենալ այսպիսի խղճուկ և ողորմելիության աստիճանի թույլ քաղաքային իշխանություն, որը չի կարողանում ստանալ անգամ «Սանիթեք» ընկերության պայմանագրերի պատճենները: Ինչ է նշանակում` «Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը: Հրաժարվել է` դիմեք դատարան, պարտադրեք, թող տան: Ի վերջո` աղբահանության համար չվճարող ընկերություններին թույլ մի տվեք օգտվել քաղաքային աղբամաններից, քանի դեռ նրանք չեն ներկայացրել աղբահանության ծառայության համար կնքած պայմանագրերի պատճենները: Եթե ընկերությունը ունի աղբահանության պայմանագիր` անկախ նրանից դա կնքված է «Սանիթեք» ընկերության, թե Երևանի քաղաքապետարանի հետ, կնշանակի ընկերությունը պետք է ստանա աղբահանության ծառայություն և ըստ այդմ նաև իր աղբը թափի քաղաքային աղբամանում:
Երևանի քաղաքապետարանը վարչական լծակներով օժտված հզոր կառույց է, և քաղքապետարանի համապատասխան վարչություններն այս հարցը կարող են լուծել հաշված րոպեների ընթացքում: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանը օրենքով իրեն վերապահված գործառույնթրեն իրկանացնելու փոխարեն անընդհատ նվնվում է: Մեկ ասում է` «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է իր պայմանագրային պարտականությունները կատարել, մեկ ասում է` «Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային տարածքների ցանկը, մեկ համոզմունք է հայտնում, թե «Սանիթեք» ընկերությունը չի կարող նորմալ աշխատանք կատարել, որովհետև չունի բավարար սարքավորումներ և ռեսուրսներ, մեկ կարծիք է հայտնում, թե «Սանիթեք» ընկերությունը նախկին իշխանությունների հետ համագործակցելով սաբոտաժ է անում, մեկ պնդում է, որ իրենք իրավացի տուգանել են «Սանիթեքին».... Եղբա'յր, դու քաղաքպետ ես դարձել, որ գործ անես ու մեզ արդյունք ցույց տաս, ոչ թե տապակված աշխատանքիդ համար պատճառի պարագաներ հորինես:

Փաստը մնում է փաստ, որ «Սանիթեքի» վեճին չէ, թե քաղաքապետարանն ինչ է ասում ու անում: Երևանը, Հայկ Մարությանի անշնորհք աշխատանքի շնորհիվ դարձել է մի մեծ աղբաման, մնացածն արդեն հեքիաթասացություն է, որն ականջի համար անգամ այլևս տհաճ է:

Հայկ Դավթյան

դիտվել է 3048 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am