Իշխանության ծաղրն ու ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրը

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը մերժել է ԲՀԿ խմբակցության անունից շրջանառության մեջ դրված այն օրենսդրական նախագիծը, որով նախատեսվում էր քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը: Կառավարությունը մերժել էր նախագիծը, բնականաբար, նույնը պիտի աներ նաեւ խորհրդարանում, նաեւ այդ հանձնաժողովում մեծամասնություն կազմող իշխանական ֆրակցիան:

<<Սա մեր ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է, և ես ակնկալում եմ հանրության հատուկ ուշադրությունը նախագծի քննարկման ընթացքի նկատմամբ>> նիստից մեկ օր առաջ նման գրառումով էր հանդես եկել նախագծի զեկուցող, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Մասնավորապես առաջարկվում էր՝ տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսեւորվել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, կամ ավանդական եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշումների սոցիալական հավասարությունը խեղաթյուրված ներկայացնելով, ինչպես նաեւ համացանցի եւ զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը՝ պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից.պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախագծի հեղինակները համոզված են, որ այսպիսով հնարավորություն կտրվեր պաշտպանել երեխային սեռական չարաշահումներից եւ կանխարգելել՝ երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը, ինչը հիմնականում կատարվում է քարոզի միջոցով: Կառավարությունը բացասական եզրակացություն տվել այս առաջարկին հետեւյալ հիմնավորմամբ .<<Նախագծով առաջարկվող կարգավորման մեջ օգտագործվում է «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ձևակերպումը, որը քննարկվող հոդվածի դիսպոզիցիան դարձնում է բլանկետային: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում գործածվող բլանկետային դիսպոզիցիաների էությունը կայանում է նրանում, որ դրանցում նկարագրված հանցագործության հատկանիշներն ամբողջությամբ բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել իրավունքի այլ ճյուղերի նորմերին, այլ օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի: Մինչդեռ, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում, այնպես էլ այլ իրավական ակտերում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ձևակերպման սահմանումը բացակայում է, ինչը խնդրահարույց է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի ապահովման տեսանկյունից: Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ քննարկվող ձևակերպման սահմանումն անհրաժեշտ է հստակեցնել կամ Նախագծով առաջարկվող 165.1-ին հոդվածի շրջանակներում, կամ էլ դրա սահմանումն ամրագրել այլ իրավական ակտերում>>:

Արդյոք իշխանությունը նույն տրամաբանությամբ կմոտենա նաեւ ստամբուլյան կոնվենցիային եւ վավերացնելուց առաջ խորամուխ կլինի ձեւակերպումների մեջ, ցույց կտա ժամանակը:

Անի Սահակյան

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am