Արսեն Թորոսյանը ֆոբիա ունի

 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, բառիս ամենաիսկական իմաստով, թռավ մամուլի ասուլիսից:

Դժվար է ասել, թե ինչ նպատակ էր հետապնդում հարցերի շարանը ձեռքին Թորոսյանի ասուլիսում հայտնված նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը, բայց փաստը մնում է փաստ, որ նրան հաջողվեց տապալել նախկին «շեֆի» ասուլիսը: Նախարարի և մանկական ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանի հետ վիճաբանությունն ավարտվեց Արսեն Թորոսյանի հեռացումով` ասուլիսի սրահից:

«Ես իր հետ ոչ մի խնդիր չունեմ, երևի ինքն ունի ինձ հետ խնդիր։ Գուցե այլ շահեր է հետապնդում, չեմ ասի՝ ում մասին է խոսքը, թող դա ինքն ասի»,- լրագրողների հետ զրույցում խռոված հայտարարել է նախարարն ու հեռացել։ Ավելի ուշ ՖԲ ուղիղ եթերում փորձել է պարզաբանումներ տալ` տեղի ունեցածի համար մեղադրելով բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին: «Այն, որ դա շոու էր, փաստ է: Այն թուղթը, որ նա հետը բերել էր, նույնիսկ ինքը չգիտեր, թե այնտեղ ինչ է գրված: Եթե նա մտահոգված է ուռուցքաբանության ոլորտով ու իմ կողմից իրականացվող չակերտավոր անարդարություններով, ապա ինչ կապ ունի իմ անձնական կյանքը, ինչո՞ւ է անձնական կյանքի մասին հարցեր բարձրացնում»,- հայտարարել է Արսեն Թորոսյանը` նշելով, որ
թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն:
«Նա ընդամենը դեմքն է այդ նախաձեռնությունների: Սա կազմակերպված է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ժառանգություն կամ նվեր է ստացել նախկին իշխանություններից և շատ սարսափած է, որ կարող է կորցնել: Ժամանակին, լինելով հայտնի ընտանիքների քավոր կամ հայտնի մարդկանց ընկեր, նա աստիճանաբար բարձրացել է կարիերայի սանդուղքով, հիմա ռեկտոր է և կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար: Այս ամենը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ մենք ուզեցինք բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Այդ ժամանակվանից սկսվեց իմ դեմ արշավը»,- պնդել է ասուլիսից թռած նախարարը:
Սրան ի պատասխան` Արմեն Մուրադյանը հանդես է եկել հակադարձ մեղադրանքով. «Ես երբեք որևիցե պաշտոնից կառչած չեմ եղել: Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է կատարվում իմ և պարոն Թորոսյանի միջև, եթերում կարող եմ հայտարարել. այս կենտրոնի հետ կապված մեկ տարի առաջ եղել է քննարկում և եղել է անթույլատրելի բառակապակցություն: Պարոն նախարարը հայտարարեց՝ «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է: Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության համակարգում»:
Սրան հաջորդեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակի պարզաբանումը.
«Պարզաբանում այսօր շահարկվող հերթական ստերից մեկի վերաբերյալ, թե իբր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկմանը նախարարն ասել է. «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»:
Արսեն Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է։ Նախարարը մի քանի անգամ այցելել է վերոգրյալ կենտրոն, սակայն հիվանդների բուժման արդյունավետության կամ նպատակահարմության մասին խոսք ընդհանրապես չի եղել։ Ավելին` նախարարն իր պաշտոնավարման առաջին ամիսներին կենտրոնին առաջարկել է 20 միլիոն դրամի չափով պետական պատվերի պայմանագիր և մերժում է ստացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նախարարի խոսնակը: Սա էլ դեռ քիչ է` նախարարն աշխատանքից հեռացրել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին, որը մեծ աղմուկ է բարձրացրել համակարգում: Տանանյանից բացի` Ուռուցքաբանության ազգային կենտրոնից հեռացել է նաև տնօրենի առաջին տեղակալ Շահբազյանը: Երկու մասնագետն էլ արդեն հայտարարել են, որ առաջարկ են ստացել աշխատել ՌԴ-ում, սակայն իրենք ցանկություն չունեն հեռանալ երկրից: Իր հերթին` Արսեն Թորոսյանը մեղադրում է Արմեն Տանանյանին` պնդելով, որ նա խոչընդոտել է իրանական «Վարիան Մեդիքալ Սիսթեմ Ամերիկա» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վարան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը: Իբր ներդրում կատարող «Իրա Մեդիքլ Գրուպ» ընկերության բաժնետոմսերի 50%-ը Արմեն Տանանյանի պահանջով անցել է իր եղբորը` Հայկ Տանանյանին։

«Այդ հարցի շուրջ արդեն շատ վաղուց ուսումնասիրություններ են կատարվել, քննություններ են կատարվել, իմ անմեղությունը հաստատված է։ Այլևս որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- հարցի առնչությամբ ասել է կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմեն Տանանյանը: Մի խոսքով` առողջապահության ոլորտում կրքերը եռում են: Համակարգում խոսում են, որ նախարարը ֆոբիա ունի կայացած մասնագետներից և ամեն կերպ փորձում է նրանցից ազատվել: Իսկ խնդիրներին նախարարն արձագանքում է կամ ՖԲ-ով կամ էլ ասուլիսից թռնելով: Թերևս դեմ առ դեմ, մարդավարի շփումը նրա ոճը չէ:

 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2183 անգամ
Լրահոս
ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am