«Օրենքով գողերից» ովքեր են ճնշել Նիկոլ Փաշինյանին․ ինչու է նա վրեժ լուծում

Օգոստոսի 29-ին կառավարությունը հավանության արժանացրեց օրենսդրական այն նախաձեռնությունը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել հանցավոր ենթամշակույթ կրողներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում հատուկ նշեց, որ խոսքն օրենքով գողերի, սխոդկաների և նմանատիպ այլ երևույթների մասին է։

Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: «Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,-ասաց Փաշինյանը։
Զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը, վարչապետը պարզաբանեց՝ «թարգամանաբար ասած՝ ավտարիտետը»:

«Եթե տերմինների մասին ենք խոսում, դրա մեջ կընդգրկվի «մատաղի փողը», որ հավաքվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի համար»,-ավելացրեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նիստի առյուծի բաժինը նվիրեց այս նախագծին եւ մանրակրկիտ քննարկվեց նախագիծը, առավել մանրամասն նա իր պատկերացումները ներկայացրեց այս համայնքի մասին: «Այնպիսի մեկնաբանություններ կան, որ ենթադրենք՝ մարդը «օրենքով գող» է, կամ քրեական հեղինակություն է, ինչո՞ւ եք ենթարկում քրեական պատասխանատվություն: Այս հարցն ունի հստակ պատասխան, դա նշանակում է, որ պրակտիկայում նա պրոֆեսիոնալ ձևով զբաղված է հանցագործություններ կազմակերպելով: Բերեմ օրինակ, ենթադրենք, որ ինչ-որ մեկն ուզում է մեկին թալանել, գնում է այդ կարգավիճակով մարդու մոտ և նրա միջոցով կազմակերպում է»,-ասաց նա և նշեց, որ դա հանցագործությունների կազմակերպման պրոֆեսիոնալ օղակ է:

Սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ պաշտոնավարման մեկուկես տարիների ընթացքում Փաշինյանը մեղմ ասած ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ է գողականների, օրենքով գողերի հետ, համենայն դեպս արտաքուստ այդպես է ցուցադրվում, թեեւ ներքին ինֆորմացիաներ կան, որ այս իշխանություններն էլ ունեն իրենց յուրային գողականներին, որոնք անցած խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հօգուտ իշխանությունների ու իշխանական թեկնածուների։ Այդուհանդերձ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի անկանխատեսելի վարքագիծը եւ վերընշված նախագծի շրջանառության մեջ դնելու փաստ, գողական աշխարհում բողոքի մեծ ալիք է բարձրացել ընդդեմ Փաշինյանի։ Սխոդկաներից մեկի ժամանակ նրանք դժգոհություն են հայտնել, թե Փաշինյանը թող իր «թշնամի» գողերին պատժի, մեզ հանգիստ թողնի։ Պարզվում է՝ գողերի ու ավտարիտետների նկատմամբ Փաշինյանի հատոկ վերաբերմունքն իր պատճառներն ունի։ Ազատազրկման տարիներին նա Վովա Գասպարյանի ցուցումով մի քանիսի կողմից բռնության է ենթարկվել, խոսքը մասնավորապես Լենննականցի Սուրոյի Սուրեն Ավետիսյանի ու Զապի՝ Անդրանիկ Սողոյանի մասին է։ Նրանք պարբերաբար այցելության են գնացել Փաշինյանի խուց եւ ճնշումներ գործադրել վերջինիս վրա։ Հիմա եկել է հատուցման պահը եւ Փաշինյանը որոշել է օրենքով լուծել իր երբեմնի ախոյանների հարցը։ Դե, բնական է, նրանց տիրոջ՝ Վովա Գասպարյանի հետ հաշիվներ չունի մաքրելու, ուրեմն մնում են կամակատարները։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ մասնավորապես Զապը վայելում է Գասպարյանի հովանավորչությունը եւ եղել է նրա մտերիմը։

Անի Սահակյան

դիտվել է 29798 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am