Փաշինյանի պատասխան ապտակը Պուտինին

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: «Ես շնորհակալ եմ Հայաստանին Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հալածվող քաղաքական գործչիս փախստականի կարգավիճակ տալու համար»,- գրել է Շիշկինը:

Վիտալի Շիշկինը հրապարակել է փաստաթուղթ, որում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը քաղաքական ապաստան նրան տրամադրել է 2019թ. փետրվարին: Փաստաթղթում նշված է, որ նա մշտական բնակություն է հաստատել Գյումրիում:Շիշկինը քաղաքական գործիչ է, ով Ռուսաստանում հետապնդվում է քաղաքական մոտիվներով: Վիտալի Շիշկինը հանդիսանում է «Աջերը` հանուն եվրոպական զարգացման» քաղաքական կուսակցության ղեկավարը, «Բիլոյե» հրատարակչության տնօրենը, քաղբանտարկյալների երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահը, «Ոչ` անօրինությանը, կտտանքներին ու ստրկությանը» միջազգային հասարակական կոմիտեի նախաձեռնողն ու ստեղծողը: Նա նաև գրող է:
Շիշկինի քաղաքական հետապնդումները սկսվել են 2011թ., երբ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով: Այդ ժամանակ նա ստացավ 4 տարի պայմանական պատժաչափ և 5 800 000 ռուբլու չափով տուգանք:
2015թ. Շիշկինը կրկին դատապարտվեց` ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին և 212-ի 3-րդ մասերով` ատելություն ու թշնամանք հարուցելու, ինչպես նաև բռնության միջոցով ու գույքը փչացնելու եղանակով զանգավածային անկարգություններ հրահրելու կոչերի համար: Դրա համար արդեն այս քաղաքական գործիչն իրական պատժաչափ ստացավ` ազատազրկման ձևով պատիժը 4 տարի կրելով:
Հոկտեմբերի 30-ին Շիշկինին իրավապաշտպան «Մեմորիալ» կենտրոնը, Amnesty International-ն ու Քաղբանտարկյալների համերաշխության միությունը ճանաչեցին որպես քաղբանտարկյալ:Հենց «Մեմորիալ» կենտրոնը 2019թ. փետրվարին դիմեց Հայաստանի Միգրացիոն ծառայությանը` Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տրամադրելու միջնորդությամբ: ԶԼՄ-ները հիշեցնում են նաեւ, որ Վիտալի Շիշկինը 2011թ. մասնակցել է Երևանում Սերժ Սարգսյանի դիկտատորական ռեժիմի, ինչպես նաև Թուրքիայում` Էրդողանի կառավարման դեմ կազմակերպված միտինգներին:
Սա ըստ ամենայնի Հայաստանի իշխանությունների՝ ի մասնավորի Նիկոլ Փաշինյանի պատասխանն է Պուտինին, ով իր պաշտպանության տակ է վերցրել գործող իշխանության կողմից հետապնդվող նախկին գործիչներին՝ Յուրի Խաչատուրով, Միհրան Պողոսյան, Վահագն Հարությունյան, Միքայել Հարությունյան։ Իհարկե, այս մարդիկ Հայաստանում էլ լայն շրջանակների կողմից բնորոշվել են իբրեւ քաղաքական հետապնդումների «զոհեր», բայց անգամ սա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ Շուշկինը հայտնի է Ռուսաստանում իր հակահայ գործունեությամբ։ Օրինակ՝ Ռուսաստանի Արզամաս քաղաքում, որտեղ ազգությամբ հայերը 2013 թ-ին սպանել էին տեղացի երիտասարդի, մարդիկ դուրս են եկել փողոց եւ սրվել է ազգերի միջեւ հարաբերությունները: Այնտեղ է ժամանել նաեւ Շիշկինը՝ ելույթ ունենալու համար: Այդ ամենն ավարտվել է քաղաքից հայերի մի քանի ընտանիքների հեռանալով եւ նրանց բիզնեսների փակմամբ: Շիշկինը ժամանակին բողոքել է, որ Կալուգայի հայերը նրան ցանկանում են վնասել: 2015 թ-ին Ռուսաստանի Մինվոդի քաղաքում կրկին աչքի է ընկնում Վիտալի Շիշկինը: Այն բանից հետո, երբ հայ երիտասարդի ու ռուսաստանցի հատուկ ջոկատայինի միջեւ ծագած վեճն ավարտվում է վերջինիս սպանությամբ, ազգայնականները սկսում են սրել իրավիճակը: Համաձայն ռուսաստանյան ԶԼՄ-ների, ազգայնականներին կոչ է անում դուրս գալ հակահայկական ցույցերի նույն Վիտալի Շիշկինը:
Այնպես որ, լավ է անում Նիկոլ Փաշինյանը, որ ապտակին ապտակով է պատասխանում, բայց դրանից առաջ կամ հետո պետք է մտածել՝ կարող է նա այդ ամենի տակից դուրս գալ եւ օրինակ այդ պատասխանները չկառուցել մեր պետության ու ժողովրդի արժանապատվության հաշվին։

Անի Սահակյան

դիտվել է 7444 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am