Ար­ցա­խյան դասավորումներ. ընտ­րու­թյուն­նե­րին մնաց յոթ ամիս

«Երեկ լրացավ Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձը, մի հանգամանք, որը առիթ է անդրադառնալ երկրորդ հայկական պետության քաղաքական առօրյային և տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-Արցախ հարաբերությունների ներկա վիճակին։

Ինչպես հայտնի է՝ առաջիկայում Արցախում լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում. գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2020-ի ապրիլին, իսկ կրկին առաջադրվելու իրավունք նա այլևս չունի, ուստի ապագա նախագահի թեկնածության հարցը դրված է բավականին լուրջ։

Հարցը հատկապես կարևոր է հայաստանյան քաղաքական էլիտայի համար, այն աստիճան, որ անգամ դարձել է քաղաքական դաշտում քննարկվող առանցքային հարցերից մեկը։

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի ԿԸՀ-ն հաստատել է սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագծի քաղաքացիական նախաձեռնության կարգով կազմակերպված ստորագրահավաքի ստորագրությունների վավերականությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնող խմբի կողմից ներկայացված 21049 ստորագրությունների ընդհանուր խմբաքանակից հանվել է 1115 ստորագրություն: ԿԸՀ-ն հաստատել է շուրջ 19934 ստորագրության վավերականությունը: Չնայած Սամվել Բաբայանի կողմնակիցները խոսում էին այլ՝ ուռճացված թվերի մասին, սակայն պարզվեց՝ դրանք չէին համապատասխանում իրականությանը։

Այդ ստորագրահավաքի գնահատականները հնչել էին նաև ՀՀ իշխանությունների կողմից՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի շուրթերով, ինչպես նաև բազմաթիվ այլ հայտնի իրավաբանների կողմից, որոնք համարում են, որ Սահմանադրության մեջ նշված փոփոխություններն ինքնին հակասահմանադրական են, մյուս կողմից էլ՝ դրանք խնդիրներ են ստեղծելու բանակցային գործընթացում, որովհետև ուղղակիորեն հակադրվում են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին։

Երկրորդ կարևոր գործընթացը, որը տեղի է ունենում արցախյան իրականության մեջ, սեպտեմբերի 8-ին սպասվող ՏԻՄ ընտրություններն են, որոնց նախընտրական պայքարը սկսվել է արդեն երկու շաբաթ։

Սպասվող ընտրություններից ամենամեծ համայնքը մայրաքաղաք Ստեփանակերտն է, որը մոտ 55 հազար բնակչություն ունի։ Նշենք, որ քաղաքական պայքարը հիմնականում հանդարտ է, չկա ավելորդ ինտրիգ և լարվածություն, քանի որ քաղաքական ուժերը մեծ ակտիվություն չունեն։

Ստեփանակերտում առաջադրված է հինգ թեկնածու, որոնք, ըստ էության, հիմնականում ապաքաղաքական դեմքեր են և քաղաքական գործընթացներում առանձնապես ակտիվ չեն եղել։

Տարբեր համայնքներում կան որոշ թեկնածուներ, որոնց աջակցում է այս կամ այն կուսակցությունը, բայց ընդհանուր առմամբ պայքարը կոռեկտության շրջանակներից դուրս չի գալիս։

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներին, կարող ենք փաստել, որ վերջին շրջանում բավականին ակտիվ գործողություններ է ծավալում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով մի կողմից իրականացնում է շրջանային այցեր՝ որոշակիորեն թարմացնելով իր կուսակցության շարքերը և իր հավատարիմների բանակը։

Մյուս թեկնածուները հիմնականում պասիվ են՝ Մասիս Մայիլյանը սահմանափակվեց իր հայտնի հայտարարությամբ, որով չբացառեց քաղաքականապես ակտիվանալու մասին, Արայիկ Հարությունյանը անհասկանալի ընթացիկ հարցերի մեջ է, Սամվել Բաբայանը, ըստ էության, ընտրություններին չի մասնակցի, որովհետև ինքը ևս հասկանում է, որ իր մասնակցությունը մեծ թվով խնդիրներ է առաջացնում և՛ իրավական, և՛ քաղաքական մակարդակներում, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, ուստի դժվար թե այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։

Ամենայն հավանականությամբ, նշված հանգամանքներից ելնելով՝ չի մասնակցի նաև խորհրդարանական ընտրություններին, սակայն նրա համախոհները փորձում են կուսակցություն հիմնել և խորհրդարանի ընտրություններին մասնակցություն ունենալ։

Ըստ էության, քաղաքական դաշտում ամենակոշտ դիրքորոշումն ունի Վիտալի Բալասանյանը, այն առումով, որ ՀՀ իշխանությունների քայլերին սուր և քննադատական արձագանք է հնչեցնում։ Հանուն արդարության պետք է նշել, որ, ինչքան էլ ցավոտ լինի, խոսքը օբյեկտիվ գնահատականների մասին է, որոնք հաճախ հանդիպում են սուր հակազդեցության:

Նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր «ասողը» դեռևս չի հայտարարել իր «ժառանգորդի» և, ընդհանրապես, իր դիրքորոշման մասին. խոսքը նախագահ Բակո Սահակյանի մասին է, ով, անկախ ամեն ինչից, նաև որպես հեռացող նախագահ, ունի բավականին բարձր վարկանիշ, և ում խոսքը մեծ զանգվածների համար որոշիչ է լինելու։

Նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով փորձում են «հարաբերություններ» պարզել Արցախի հետ՝ ամեն առիթով թիրախավորելով և տարբեր տիպի ոչ պատշաճ ձևակերպումներ հնչեցնելով։ Դա հանգեցրեց մի վիճակի, որ ամեն պահ կարող են լարվել Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ հասցնելով փխրուն մակարդակի, իսկ դա չափազանց մեծ «ճոխություն» է մեր երկու երկրների համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am