Մոսկովյան այցը նշանակալի ազդեցություն կունենա Իրանի նախագահի Հայաստան այցի հարցում

«Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 2-ին ժամանում է Մոսկվա, որտեղ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հետ քննարկելու է միջազգային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցն ըստ ամենայնի նշանակալի ազդեցություն կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում ԵՏՄ վեհաժողովի օրերին Իրանի նախագահի Հայաստան այցի հարցում: Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է Հայաստան՝ ԵՏՄ վեհաժողովին մասնակցելու: Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է մի քանի շաբաթ առաջ Ղրղըզստանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների հավաքի ընթացքում:

Առայժմ ԵՏՄ երկրի որևէ նախագահ և որևէ երկիր կարծես թե չի արտահայտվել այդ հեռանկարի կապակցությամբ: Սակայն միևնույն ժամանակ նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ, որի ժամանակ խոսվել է հոկտեմբերից ԵՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի մեկնարկի մասին:

Այդուհանդերձ, հասկանալի է, որ Իրանի նախագահ Ռոհանիի Երևան ժամանելը՝ ԵՏՄ վեհաժողովի ֆոնին, պայմանավորված չէ լոկ ԵՏՄ-Իրան համաձայնագրի շուրջ առկա իրավիճակով: Հասկանալի է, որ Իրանի նախագահի Հայաստան այցն ու Երևանում փաստորեն ԵՏՄ-Իրան վեհաժողովի կազմակերպումը ստանում է ոչ միայն տնտեսաքաղաքական, այլ նաև ռազմաքաղաքական նշանակություն, առավել ևս՝ օգոստոսին Ռուսաստանում սպասվելիք Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ վեհաժողովի «տեխնիկական հետաձգման» ֆոնին, միևնույն ժամանակ հաշվի առնելով ռուս-թուրքական մերձեցման ներկայիս աշխույժ փուլն ու Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմարշավ իրականացնելու մասին Թուրքիայի հայտարարությունները:

Բանն այն է, որ Սիրիայում ներկայումս Անկարայի գլխավոր դիմակայող ուժը Իրանն է, իսկ Ռուսաստանը՝ երկու այս ուժերի արանքում: Եվ այստեղ իհարկե Անկարայի համար հույժ կարևոր է, թե ինչ բովանդակություն կարող է ունենալ ռուս-իրանական հարաբերությունը:

Երևանում վեհաժողովը այդ իմաստով ստանում է մեծ նշանակություն, որովհետև Հայաստանի հրավերն ընդունելով ու Երևանում երկխոսելով՝ Իրանը ու փաստացի Ռուսաստանը կամա թե ակամա ընդգծում են հայկական գործոնի դերակատարումը, և սա իհարկե ազդակ է ոչ միայն Բաքվին, այլ նաև Անկարային: Պայմանավորվելո՞ւ են Իրանն ու Ռուսաստանն այդ ազդակի հարցում՝ ըստ ամենայնի կախված է Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցի արդյունքից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am