Հովիկ Աբրահամյանը` Փաշինյանից առաջ

Վերջին շրջանում հեղափոխական կառավարությունը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորված թմբկահարում է աշխատավարձերի բարձրացման հարցը` դա ներկայացնելով դարակազմիկ հերոսություն:

Փաշինյանի խոստացած աշխատավարձերի բարձրացումը, սակայն, առավելապես գոյություն ունի թղթի վրա` խոստումների և նախատեսումների ձևաչափով: Աշխատավարձերի իրական բարձրացումը որևէ մեկը դեռ չի տեսել: Ուսուցիչների աշխատավարձի 10 տոկոս բարձրացում սպասվում է սեպտեմբերից: Հունվարից սպասվում է անտառապահների վարձատրության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում: Ոստիկանության աշխատավարձերի խոստացված բարձրացումը սահուն կերպով վերածվեց հավելավճարներ տրամադրելու խոստման: Փաստացի, այս պահի դրությամբ, աշխատավարձերի իրական բարձրացում որևէ հանրային շերտի համար տեղի չի ունեցել: Ճիշտ հակառակը` վերամիավորվող նախարարություններում տեղի է ունեցել աշխատավարձերի իջեցում: Համաձայն <<Հանրային ծառայության մասին>> նոր օրենքի` քաղծառայության առավելագույն դասային աստիճանը, որը պետծառայողների համար 5 տոկոս աշխատավարձի բարձրացում էր ապահովում, վերացվել է: Հետևաբար, վերամիավորված նախարարություններում պետծառայողները զրկվել են առավելագույն դասային աստիճանից, դրա հետ միասին` նրանց աշխատավարձը 5 տոկոսվ նվազել է: Բայց այս մասին Նիկոլ Փաշինյանի ստատուսներում ձայն-ծպտուն չկա. նախկին լրագրող վարչապետը սիրում է խոսել միայն փառավոր էջերի մասին:

Իսկ աշխատավարձերի բարձրացման մասին խոսելիս, պետք է նկատել, որ նվազագույն աշխատավարձն, օրինակ, վերջին անգամ բարձրացվել էր 2015 թվականի հուլիսի 1-ին, երբ դեռ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր: Աբրահամյանն, ի դեպ, վարչապետության երկուսուկես տարվա ընթացքում երկու անգամ բարձրացրել է նվազագույն աշխատավարձը: Առաջինը`
2014 hուլիսի 1-ից, երբ Աբրահամյանն ընդամենը երեք ամսվա վարչապետ էր, նվազագույն աշխատավարձի չափը սահմանվեց 50 հազար դրամ՝ մինչ այդ գործող 45 հազար դրամի փոխարեն: Դրանից ուղիղ մեկ տարի անց նվազագույն աշխատավարձը սահմանվեց արդեն 55 հազար դրամ, որը գործում է մինչ այս պահը: Այն ժամանակ մեկ տարվա մեջ նվազագույն աշխատավարձը բարձրացավ 22 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացնելու է հեղափոխությունից մեկ տարի 8 ամիս անց միայն, այսինքն` 2020 թ. հունվարից: Այժմյան 55 հազար դրամի փոխարեն` նվազագույն աշխատավարձի շեմ է սահմանվում 68 հազար դրամը` աճը կազմում է 23 տոկոս, այսինքն` գրեթե այնքան, որքան Հովիկ Աբրահամյանի ժամանակ:
2014 թվականի հուլիսից ուժի մեջ մտավ նաև «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, որով պետական ոլորտում ներդրվեց վարձատրության նոր համակարգ և պետական կառավարման համակարգում կատարվեց աշխատավարձերի կտրուկ` 60-80 տոկոս բարձրացում: Համաձայն այդ օրենքի, որը գործում է առ այսօր, պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները:
Աբրահամյանի ժամանակ ներմուծվեց նաև անշարժ գույքի հիփոթեքային վարկի տոկսոները եկամտահարկով վճարելու համակարգը, որը գործում է առ այսօր և համարվում է հիփոթեքային շուկան խթանող կարևոր գործիք:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6314 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am