Նիկոլ Փաշինյանը արդյունավետ էր որպես քայլող հեղափոխական, բայց զրո է պետական կառավարման հարցերում

Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանը ապացուցեց այն թեզը, ըստ որի՝ «թավշյա» կոչված հեղափոխության ժամանակ իր գործն ընդամենը եղել է քայլելն ու շոու մասն ապահովելը։ Մնացած ամեն ինչ՝ փիառ, ինֆոտեխնոլոգիաներ, մոբիլ խմբեր, ֆլեշ–մոբեր, ցանցային աշխատանք և այլն, իրականացրել են լրիվ ուրիշ մարդիկ՝ արտաքին մոդերատորների հեռակարավարմամբ։

Հեղափոխության սկզբում իրականացվել է տեխնոլոգիական աշխատանքը, ձնագնդին մեծացվել է, իսկ հետո արդեն միացել են լայն զանգվածները, քանզի դրա հիմքերը կային։

Փաշինյանը սեփական գաղափարներն ու կայուն պատկերացումները չունի։ Նա արդյունավետ էր որպես քայլող հեղափոխական, բայց զրո է պետական կառավարման հարցերում։

«Ժողովրդի» վարչապետը չունի օրակարգ և դա է պատճառը, որ այդ օրակարգը լցնում են դրսից՝ անցումային արդարադատության, վեթինգի, Արցախի հարցում խայտառակ գործընթացներ ներդնելու տեսքով։ Փաշինյանը խամաճիկ է դարձել օրակարգ թելադրողների ձեռքում։

Փաշինյանին հիմա դրսից աքցանի մեջ են վերցրել հեղափոխության ու «Իմ քայլը» խմբակցության արտաքին փայատերերը։ Այդ աքցանը հատկապես վտանգավոր է դարձել Արցախի հարցում։ Փաշինյանը հայտնվել է թրքաբոլշևիկների շրջապատման մեջ, ու քանի որ ինքն էլ է ներծծված քիրվայական թույնով, ուստի ամեն ինչ շատ բնական է ստացվում։

Դրսի մոդերատորները հեղափոխության մեջ ներդրել են ու ներկա կառավարությանը շրջապատել թրքաբոլշևիկներով, որոնք ձևով իրարից խիստ տարբերվում են, բայց բովանդակությամբ նույնն են։

Թրքաբոլշևիկների մի մասը ռազմահայրենասիրական հռետորաբանությամբ է հանդես գալիս («Ծովից ծով Հայաստան», «Քուռ–արաքսյան հանրապետություն», «Արցախը Հայաստանի մարզն է», «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և այլն), իսկ մյուս մասը՝ քիրվայական կոդեր է դնում շրջանառության մեջ («Հողերը զիջենք, որ Սերգո ջանը լավ ապրի», «ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում», «Ամուլսարի հարցը ավելի կարևոր է, քան Արցախինը» և այլն)։ Բնականաբար սրանց ջրերն ընկած բազմաթիվ «ազնիվ քյարփինջներ» կան։

Ուշագրավն այն է, որ թրքաբոլշևիկների երկու տեսակն էլ լծված է հակառուսական քարոզչության իրականացման գործին։ Սրանք ուզում են ռուսական ռազմաբազան հանել Հայաստանից ու այլ «սոուսի» տակ Հայաստանը մանրադրամ դարձնել թուրք–ադրբեջանական դուետի շահերն առաջ մղելու գործում։

Փաշինյանը փորձում է աթոռը պահելու համար ռեվերանսներ անել և՛ «ռազմահայրենասերներին», և՛ քիրվայականներին։ Այլ բան նա չի կարող անել, քանզի հեղափոխության տեխնոլոգիական մասին շարժիչ ուժերից են այդ շրջանակները, իսկ Նիկոլը վախենում է այդ տեխնոլոգիական հատվածից, քանզի մնացել է միայն պողոսների հույսին։ Արդյունքում՝ նա մերթ Արցախի հարցում գնում է Բոլթոնի առաջարկած ճանապարհով, մերթ հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Վերջին ձևակերպումն անշուշտ բոլորիս համար է հոգեհարազատ, բայց մի բան է հարցի հոգեբանական կողմը, մեկ այլ բան ռեալպոլիտիկը։ Դրսի մոդերատորները նաև այդ հոգաբանական կողմն են հաշվարկել՝ «ռազմահայրենասեր»–թրքաբոլշևիկների բերանում դնելով «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» բանաձևը։ Սա գառան մորթիով գայլի ներդրման տեխնոլոգիա է։ Տեխնոլոգիա, որի հետևանքները շատ ծանր կարող են լինել, եթե մեր երկրի ներսում քաղաքական փոփոխությունների չգնանք։

Նիկոլը, կամա թե ակամա, հիմա խաղում է թրքաբոլշևիկների կողմից, քանզի միայն թրքաբոլշևիզմի դեպքում էր հնարավոր պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև թշնամանք քարոզել ու խրախուսել հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան։

Քաղաքական փոփոխությունների հասնելը դառնում է օրակարգի թիվ մեկ հարցը։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 1187 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am