Մերկելի թուրքական այցի գլխավոր թեման
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է Թուրքիայում փախստականների համար հատկացնել ընդհանուր առմամբ 6 միլիարդ եվրո: Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զայբերտի խոսքով՝ այդ թեման դառնալու է ապրիլի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից Թուրքիա այցելելու գլխավոր թեման: Զայբերտը նշել է, որ Մերկելի հետ միասին Թուրքիա են այցելելու նաև Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Տիմերմանը:
