Փաշինյանն ուզում է հայկոյացնել Արցախի իշխանությունը

Արցախի անկախության 28–ամյակին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը բավական վտանգավոր մտքեր է հայտնել։ Նա շարունակել է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության ավելացումն ու բաժանարար գծերի անցկացումը։

Պատասխանելով «Nouvelle d'Arménie» ամսագրի՝ Արցախին ու Արցախի իշխանություններին վերաբերող հարցերին՝ Փաշինյանը հետևյալ ձևակերպումն է տվել. «Պետք է հստակ ասել իրերը․ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետևանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, և, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն (ուղիղ խոսք - դիսոնանս)։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ և ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան»։

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև պետք է ներդաշնակություն լինի ու համոզմունք հայտնել, որ այդ ներդաշնակությունն առաջիկա ընտրությունների արդյունքում կհաստատվի։ Այսինքն՝ Փաշինյանը նախապես է հայտարարում, թե ինչպիսի արդյունքներ է ուզում ստանալ արցախյան ընտրություններից հետո։

Եթե «թարգմանենք» Փաշինյանի ասածները, ապա կստացվի, որ նա ուզում է իրեն ենթակա խամաճիկային իշխանություն ձևավորել Արցախում։ Այսինքն, մոտավորապես այնպիսի իշխանություն, ինչպիսին որ ունենք Երևանում՝ Կարգին Հայկոյի տեսքով։

Փաշինյանը Հայկոյի միջոցով զիբիլանոցի վերածեց Երևանը՝ բաց երկնքի տակ։ Հիմա նույն բանը, ներքաղաքական հաշվարկներից ելնելով, ուզում է անել Արցախում։ Ասել է թե՝ կառավարման արդյունավետությունը չի հետաքրքրում Նիկոլին։ Իրեն հետաքրքրում է Արցախում խամաճիկային միջավայր ձևավորելը։ Դրա անունը դրել է ժողովրդավարություն ու ֆինանսավորել սորոսականներին։

Արցախը «ժողովրդի» վարչապետն ուզում է հայկոյացնել նաև այլ նպատակով։

Ինչպես հայտնի է, նա իր վերջնական «ոչ»–ը չի ասել Բոլթոնի պլանին, ըստ որի՝ հակամարտության կարգավորումը պետք է տեղավորվի «Արցախը Ադրբեջանի կազմում՝ բաց կոմունիկացիաների ու ֆինանսական փոխհատուցման դիմաց» բանաձևի մեջ։

Փաշինյանը «այո» չի ասել Բոլթոնին, բայց «ոչ» էլ չի ասել (լրիվ իր ոճի մեջ)։ Նա չի բացառում և՛ «այո»–ն, և՛ «ոչ»–ը։ Ու քանի որ «այո»–ի սցենարը նա չի բացառում, ուստի պետք է «էս գլխից» խամաճիկային իշխանություն ունենա Արցախում, որպեսզի խուսափի Լևոն Տեր–Պետրոսյանի ճակատագրից։

Ահա սա՛ է Փաշինյանի հաշվակը։ Նա, փաստորեն, Արցախի հարցում խուսափում է հրապարակային պատասխանատվություն վերցնել՝ հայտարարելով, թե չի կարող բանակցել Արցախի անունից, քանզի արցախցիներն իրեն չեն ընտրել, բայց զուգահեռաբար ցանկություն է հայտնում սեփական տեսքով ու նմանությամբ իշխանություն ձևավորել Արցախում։

Եվ այսպես, ստեղծվել է շատ վտանգավոր իրավիճակ։ Արցախի ու Հայաստանի անվտանգությանը սպառնում է ոչ միայն տիտղոսային թշնամին՝ Ադրբեջանը, այլ նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը։ Ամեն մեկն իր մոտիվացիան ունի, բայց թիրախը նույնն է։ Այդպես է ստացվում։

Որքա՞ն կդիմանա մեր երկիրն այս վիճակին։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 1127 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am