168. Վիտալի Բալասանյանը, հնարավոր է, չառաջադրվի որպես նախագահի թեկնածու

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանն ընդունում է, որ պասիվացել է վերջին շրջանում, վստահեցնում է՝ վարկանիշի անկում չի եղել, իր լռության տակ որևէ նախազգուշացում կամ պայմանավորվածություն չկա: Փոխարենը՝ ակտիվացել է Արցախի ներքաղաքական լարվածությունը, և առաջադրվող թեկնածուներով պայմանավորված՝ ներքին պառակտումներ են արդեն նկատվում Արցախում: Այս կարծիքին է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրման ցանկություն հայտնած Արցախի հերոսը, իսկ իր լռության գործոնն այսպես է բացատրում.

«Մի պահ հիշենք՝ քանի՞ անձ է հայտարարել իր հնարավոր առաջադրման մասին ՝ 4-5 թեկնածու, և այդ բոլոր մարդկանց ուղղություններով մարդիկ լարվում են միմյանց դեմ: Այս ամենին գումարվել է նաև անցած տարի հունիսից ներքաղաքական պրոցեսները, լարվածությունը փոխանցվեց նաև Արցախ: Տեսեք, թե ինչ է կատարվում սոցցանցերում, հանրային տրամադրություներում… Եվ դեռ ընտրություններին կա երկար ժամանակ: Հենց այս ներսի լարումներից խուսափելու համար եմ առժամանակ լռում, որպեսզի մերոնք-ձերոնք բաժանումից խուսափենք»:

Անդրադառնալով Արցախի Արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Մասիս Մայիլյանի հնարավոր առաջադրման մասին հայտարարությանը, ողջունեց գործընկերոջ որոշումը, սակայն մրցակցության մասով չցանկացավ մեկնաբանություն անել: Ի վերջո, որևէ թեկնածու չի կարող վստահաբար մրցակից համարվել, քանի դեռ քաղաքական որևէ ուժի որոշում չկա, կուսակցական համագումարներն ուշանում են:

Անդրադառնալով Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան հանդիպմանը, նա ընդգծեց, որ Սամվել Բաբայանին չի դիտարկում՝ որպես քաղաքական միավոր.

«Չէի ցանկանա մեկնաբանել ինչ-որ ինքնակոչ անհատի արտահայտություններ, որն ըստ էության անձ է, որպես քաղաքական միավոր՝ նույնիսկ գրանցված էլ չէ, թող խոսեն նրանք, ովքեր ներկայանում են՝ որպես քաղաքական ուժ»:

Մենք թույլ չենք տա՝ արյունահեղություն լինի

Ինչ վերաբերում է ի սկզբանե միմյանց թիրախավորած այս երկու թեկնածուների նախընտրական «սակարկումներին», ապա Վիտալի Բալասանյանը կոշտ գնահատական տվեց:

Հիշեցնենք, օգոստոսի 3-ին մամուլում ինֆորմացիոն արտահոսք եղավ Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան հանդիպման մասին, և հայտնի լուսանկարի հրապարակումից հետո, ըստ կուլիսային խոսակցությունների, կողմերն իրենց համակիրներին տարբեր կերպ են պատճառաբանել հանդիպման փաստը: Խոսվում է, որ Արայիկ Հարությունյանն ասել է, թե այդ հանդիպումներով հնարավոր արյունահեղություն է կանխել, Սամվել Բաբայանն էլ իր հերթին՝ հրապարակայնորեն արդարացրեց քայլը՝ ասելով, որ մի հինգ հանդիպում է ունեցել.

«Պետք է բանակցեինք, որովհետև Արայիկ Հարությունյանը խորհրդարանում մեծամասնություն ունի, ստորագրահավաքից հետո փաստաթղթերն ուղարկվելու են պառլամենտ, իրենց դիրքորոշումը ես պիտի հասկանայի։ Այսքան բան»:

«Նախ եկեք հասկանանք՝ այդ ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը, այդ ո՞վ պիտի արյունահեղություն սկսի, և մենք պիտի թույլ տանք, որ ինչ-որ մեկն Արցախի ներսում արյունահեղություն սկսի՞… աբսուրդ է սա: Ժամանակ առ ժամանակ տարբեր խողովակներից մենք էլ ենք լսում կանխված արյունահեղության, ինչ-որ ընդվզումների մասին, և այլն… ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ անիմաստ խոսակցություններ են շրջանառում:

Մեզ առհասարակ հայտնի չեն ընդվզումների կամ, ինչպես ասում եք, արյունահեղության տվյալներ: Մենք դա երբեք թույլ չենք տա, ընդհուպ, եթե հոգեկան շեղում ունեցող մեկը պիտի ինքնախեղում անի, կամ կամրջից նետվի, դա իշխանության պարտականությունն է, իշխանությունը պիտի կանխի դեպքերը: Անհատն ո՞վ է, որ արնահեղություն կանխի, կամ նա կանխելու ի՞նչ լծակ պիտի ունենա, չեմ հասկանում…

Միգուցե երկու հոգի վիճում են, և տվյալ անձին հանկարծ բախտ վիճակվի հաշտեցնել՝ կանխել դանակահարության արյունալի դեպք: Բայց Ձեր ընդգծած վարկածը բոլորովին այլ բան է հուշում. ի՞նչ է նշանակում՝ քաղաքական գործիչը կանխի արնահեղություն:

Նրանք, ովքեր կխախտեն հասարակական կարգը, իշխանությունն ունի ողջ լծակներն ու իրավունքները համարժեք ուժի կիրառմամբ կանխելու ցանկացած տիպի ոչ իրավաչափ գործողություն, և կգործի համարժեք»,- ասաց Վ. Բալասանյանը:

Ի դեպ, կարծիք կա, որ այս հանդիպումներից էականորեն տուժել է երկու թեկնածուների վարկանիշը, Արայիկ Հարությունյանինը՝ ավելի շատ:

Ի՞նչ հետևություն է անում այս ամենից երրորդ մրցակից Վիտալի Բալասանյանը, և որքանո՞վ է այս հանդիպումների գործոնն ազդել իր վարկանիշի վրա։ Պատասխան չունի, ասում է՝ դեռ ժամանակ կա, նոր զարգացումներ են սպասվում:

Ի դեպ, Վիտալի Բալասանյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Նա չի բացառում, որ ինքն այդպես էլ չառաջադրվի՝ որպես նախագահի թեկնածու, իր փոխարեն՝ նույն «Արդարություն» կուսակցությունը՝ իբրև քաղաքական հենարան, իրականում ծառայի մեկ այլ թեկնածուի: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Արցախի ներկայիս իշխանությունը, ի վերջո, իր թեկնածուն ունի և խաղաքարտերը մտադիր է վերջին փուլում բացել։ Մեր այս ճշտող հարցին Վ.Բալասանյանը միայն իր հնարավոր չառաջադրվելու մասով պարզաբանում տվեց.

«Դեռևս հունվար-փետրվարին, երբ տարբեր ուժեր և անհատներ սկսեցին հայտարարել 2020 թվականին կայանալիք ընտրություններին իրենց մասնակցության մասին, ես այդ ժամանակ որպես պետական պաշտոնյա՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, օգտվելով արձակուրդի իմ իրավունքից, հանդիպումներ ունեցա որոշ շրջանակների հետ ու «Արդարություն» կուսակցության խորհրդի անդամների հետ, քննարկվեց ապագա քաղաքական Արցախը, տնտեսական և ռազմական Արցախի տեսլականը:

Որոշվեց իմ առաջադրման հարցը, սիրով ընդունեցի… Բայց վաղը՝ համագումարին, «Արդարություն» կուսակցության խորհուրդը, հնարավոր է, նաև այլ անուն առաջ քաշի, և պատվիրակները հենց այդ թեկնածուին ընտրեն, իսկ ի՞նչ եմ անելու ես… ոչինչ: Այդ դեպքում ես պետք է այլ կուսակցությո՞ւն փնտրեմ, որպեսզի բանակցեմ՝ առաջադրի իմ թեկնածությունը, ու ես ամբողջ կյանքս մնամ այդ կուսակցության գերի՞ն: Իսկ ես նմա՞ն եմ նման մարդու, իհա՛րկե ոչ»:

Նշենք, որ Արցախում սպասում են, որ մեկ այլ թեկնածու ի հայտ կգա վերջին պահին, կան նաև շրջանառվող անուններ, սակայն նրանց մասին դեռևս հաստատող որևէ տեղեկատվություն չկա:  

Գրում է 168.am-ը

դիտվել է 1260 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am