Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե որքա՞ն է կազմում գումարը, որն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ընտրողները մեկ փաստաթղթով մասնակցեն քվեարկությանը, ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում, որ ընտրատեղամասերից ուղիղ եթեր հեռարձակվի:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այսօր յուրաքանչյուր նույնականացման քարտի համար անհրաժեշտ է 3000 դրամ, պետք է բազմապատկել 2 մլն բնակչության թվով, որոնց մի մասը բացակայում է, և շատ մոտավոր այդ թիվը կկազմի 7-8 մլն դոլար, գումարած սարքավորումների գինը` 5-6 մլն, որպեսզի տրամադրումը մասսայական արվի:
Այնուհետև Փոստանջյանը նշեց, որ անհրաժեշտ է փակ ցուցակ, ինչն էլ քաղաքական համակարգի զարգացման լավագույն ձևն է: «Փակ ցուցակն աճպարարություն է»,- հակադարձեց Դ.Հարությունյանը` հավելելով, որ կան շատ գործիչներ` դասական, քաղաքական, մշակութային, սոցիալական, տնտեսական կապերով, բայց այնպես չէ, որ մարդը գալու է և ձայնը տալու է նրան, որն ունի գործարան: Նա վստահեցրեց, որ նոր ԸՕ-ով առաջարկվող համակարգը փակում է կեղծելու բոլոր մեխանիզմները:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը