Միջազգային ՀԿ-ները հայտնի երգիչներին կոչ են անում չգնալ Բաքվի «Ֆորմուլա-1»-ին
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը տեղեկացնում է, որ մի շարք միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստեղծված «Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավը ապրիլի 21-ին կոչով դիմել է աշխարհում հայտնի երգիչներ Փերիլ Ուիլյամսին, Քրիս Բրաունին եւ Էնրիկե Իգլեսիասին չեղարկել Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցումների օրերին ծրագրած համերգները: «Ադրբեջանում տասնյակ քաղաքական բանտարկյալներ` քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, երիտասարդ ակտիվիստներ եւ կրոնական գործիչներ կան: Քաղաքացիական հասարակությունն աշխատում է անտանելի պայմաններում: Մի շարք ՀԿ-ների դեմ քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր են բացվել», -ասվում է դիմումում:
