«Արցախի անկախության ձեռքբերումը ողջ հայ ժողովրդի միասնության, վճռականության հաղթանակն ու ապացույցն էր». Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքն՝ Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ

Արիաշո՛ւնչ արցախահայություն

Ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսների նվիրվածության, հավատի և քաջության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ՝ ուղիղ 28 տարի առաջ Արցախ աշխարհը հռչակվեց Հանրապետություն՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ձեռք բերելով անկախություն։ Դարեր շարունակ պետականությունը կորցրած հայ ժողովուրդն ունեցավ երկու Հանրապետություն և ազերիների դեմ մղվող դաժան պայքարի արդյունքում հաղթեց Հայի միասնականությունը՝ վեր բարձրացնելով ազգային արժանապատվության երկու դրոշները, որոնք պետք է հավերժորեն ծածանվեն՝ հաղթանակի կամար կապելով մեր՝ խաղաղ ու աշխատասեր, քաջ ու անվեհեր, հայոց հայրենիքին տեր հայրենակիցների միջև։
Ուղիղ 28 տարի է՝ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Արցախի Հանրապետության անկախության օրը:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հայրենասեր անդամների անունից՝ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին՝ ծանր պայքարի բովում ձեր ցուցաբերած աննահանջ կամքի դրսևորման արդյունքում Արցախ աշխարհն անխոցելի պահելու, դարերի երազած անկախ պետականությունն աշխարհի ողջ հայությանը պարգևելու և արյան գնով փայփայած ու շենացրած Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երկաթյա կամք, թշնամու ամենօրյա ոտնձգությունների դեմ հակահարվածի անբեկանելի հզոր ուժ, անպարտելի հայրենիք, հզոր պաշտպանվածություն և հայրենատեր հասարակություն:
Արցախի անկախության ձեռքբերումը ողջ հայ ժողովրդի միասնության, վճռականության հաղթանակն ու ապացույցն էր:
Հավերժ փառք ու խոնարհում Արցախի անկախության համար ինչպես մարտիրոսված, այնպես էլ կենդանի հերոսներին, հարգանք ու պատիվ «Եռաբլուրին» ու Արցախի հերոսների պանթեոնին։
Շնորհավո՛ր տոնդ, Արցա՛խ:

Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
Կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

 

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am