Պուտինն ու Էրդողանը կմիավորեն ուժերը

Թուրքիայի և Ռուսաստանի առաջնոդները խորը մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: Անկարան զգուշացրել է, որ կդիմի համապատասխան քայլերի իր ստորաբաժանումների անվտանգությունը ապահովելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից հետո հույս են հայտնել, որ միասնաբար կնվազեցնեն լարվածությունը Իդլիբի նահանգում:

«Իդլիբի գոտիում իրավիճակը լուրջ մտահոգում է մեզ և մեր թուրք գործընկերներին»,- նշել է նախագահ Պուտինը: Նա ընդգծել է, որ իրենք հասկանում են թուրքական կողմի մտահոգությունները՝ կապված հարավային սահմանի անվտանգության հետ՝ ընդգծելով դրանց արդարացի լինելը Ռուսաստանի առաջնորդը հատնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել միասնական քայլեր ձեռնարկելու հարցում ՝ Իդլիբում իրավիճակը կայունացնելու համար, սակայն չի տրամադրել որևէ այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ Իդլիբի շրջանում ռուսական աջակցության ներքո գտնվող նախագահ Ասադի ուժերը սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ ընդդիմադիր զինյալների: Այստեղ են գտնվում նաև թուրքական ստորաբաժանումները:
Նախագահ Էրդողանն իր հերթին հայտնեց, որ թուրքական կողմը կդիմի բոլոր անհրաժեշտ քայլերի իրենց ստորաբաժանումների անվտանգությունն ապահովելու համար:

Երկու նախագահները քննարկել են նաև տեխնոլոգիայի ասպարեզում համագործակցության հեռանկարները: Առաջնորդներն այցելեցին MAKS-2019 տեխնոլոգիական ցուցահանդեսը Մոսկվայում: «Մենք կարող ենք միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ մեր փորձն առավել արդյունավետ է և պահանջված», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմությունն, ինչպես նկատում ենք, ոչ միայն առևտրատնտեսական հարաբերություններում է, այլև՝ աշխարհաքաղաքական։
Պուտինն ու Էրդողանն առիթը բաց չեն թողնում, որպեսզի ցույց տան, որ ցանկացած հարցում փոխըմբռնում կա, նույնիսկ նման հարցերում՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ընթացող ռազմական գործողությունների։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3323 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am