«Կոալիցիաներում կուսակցությունների թիվն Ընտրական օրենսգրքով սահմանափակելը չի բխում Սահմանադրությունից: Ներկայացված համակարգը բոլորովին էլ համամասնական չէ: Խնդիրը հիմա ավելի շատ ընտրատեղամասերից դուրս է, ինչն ապացուցեցին նաև Հրազդանի ընտրությունները: Հրաժարվե´ք տարածքային ցուցակներից, միայն այդ դրույթը բավարար է, որ անհավասար մրցակցային պայմաններ լինեն, և իշխող ուժը հաղթի»,- ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Առաջին փուլում կոալիցիաներում կուսակցությունների թվի սահմանափակումը 3-ով ողջամիտ թիվ է, և Սահմանադրությամբ սահմանափակումների հարցը նախատեսվում է ԸՕ-ով,պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը:
«Տարածքային ցուցակներից հրաժարվելն ամենավտանգավոր բանն է մեր երկրի համար, որ խնդիր ունի տեղերում զարգացնել քաղաքական մշակույթը»,- ասաց Դ.Հարությունյանը` նշելով, որ դա կնշանակի՝ քաղաքականությունն էլ կենտրոնացնել Երևանում:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը