Նիկոլ Փաշինյանի տեղը նեղ է, ուրիշների տարածքն է զավթում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին:
Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ դպրոցականներին հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ: Ամեն ինչ շատ լավ կլիներ ու փայլուն, եթե Նիկոլ Փաշինյանը այս ամենը չիրականացներ Բաղրամյան 26-ոիմ, մի վայր, որն ամիսներ առաջ համապատասխան որոշմամբ հանձնվել է ՀՀ նախագահին եւ համարվում է նրա նստավայրը: Մի քանի օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը Ամուսլարի հարցով Բաղրամյան 26-ում էր քննարկումը կազմակերպեսլ: Լավ, միթե իր նստավայրում Փաշինյանն ընդունելությունների կամ քննարկումների սենյակ չունի, կամ միթե հնարավոր չէ նման մի տարածք վերցնել ու դարձնել վարչապետի ընտդունելությունների, պաշտոնական միջոցառումների սրահ:
Գուցե շատերի համար հարցը մանրուք թվա, բայց նախագաի նստավայրի օգտագործումը հեչ գեղեցիկ չէ: Նախ դա խոսում է վարչապետի մարդկային հատկանիշների մասին առ այն, որ նա աչքը միշտ ուրիշի իրերի ուրիշի տարածքի վրա է ու սեփականով չի բավարարվում, իսկ երկրորդ եւ ամենակարեւորը սա վերաբերմունք է ինստիտիտուտի նկատմամբ: Եւ խնդիրն այստեղ ոչ այնքան Արմեն Սսարգսյանն է, որի նկատմամբ Փաշինյանը կարող է անձնական եւ քաղաքական մեծ հակակրանքով լցված լինել, այլ ընդհանրապես նախագահական ինստիտուտը:
Կարելի է պատկերացնել, թե ինչ կաներ Փաշինյանը, եթե հանկարծ Արմեն Սարգսյանի փոխարեն նախագահի պաշտոնում լիներ խիստ սկզբունքային եւ հավակնոտ մի անձնավորություն, որը պատեհ առիթներով ներքաղաքական զարգացումների եւ վարչապետի գործունեության մասին իր տեսակետը, քննադատությունը կհայտներ: Կարելի է չկասկածել, թե ինչ կաներ այդ պարագայում Փաշինյանը: Նախ Բաղրամյան 26-ը չէր տրամադրի նման անձնավորության, կամ էլ ինչ որ պահից նախագահին կվտարեր այդ շենքից:
Հիմա չի անում, բայց իր պահվածքով ցույց է տալիս, որ նախագահ գոյություն չունի, ու ինչպես Հանրապետության հրապարակի կառավարության շենքն է իր տնօրինության տակ, այնպես էլ Բաղրամյան 26-ը:

Անի Սահակյան

դիտվել է 4125 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am