Քրեական հեղինակությունների որոշակի խմբի չեզոքացումից հետո ենթամշակույթը ստեղծելու է նորերին

«Կարծես թե կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին և մասնավորապես՝ քրեական հեղինակություններին: Սա, իհարկե, չափազանց դրական և անհրաժեշտ գործընթաց է: Իսկապես Հայաստանը պետք է մաքրվի քրեական տարրերից և բարքերից, որոնք ներսից քայքայում ու կազմաքանդում են պետության սոցիալական միջավայրն ու հասարակական կառույցի հիմքերը:

Բայց մինչ որևէ գործնական քայլի դիմելը՝ պարտադիր է հասկանալ, թե, ի վերջո, ինչի հետ մենք գործ ունենք, և որոնք են հարվածի առաջնային ու երկրորդական թիրախները: Նախևառաջ արձանագրենք հետևյալը. Հայաստանում քրեական աշխարհը ցանցային տրամաբանությամբ գործող ու հստակ սահմաններ չունեցող համակարգ է: Այսինքն՝ քրեական աշխարհ եզրույթի ներքո ամենևին էլ պետք չէ հասկանալ ինչ-որ հանցավոր խմբավորումների, որոնց չեզոքացումից հետո հարցը կարող է փակվել: Իրականում այն ավելին է, քան համակարգը, և մեր դիմաց կանգնած է համընդգրկուն մի ենթամշակույթ, որը ներկայացված է հանրային գրեթե բոլոր շերտերում:

Փաստորեն խնդիրը ոչ այնքան քրեական հեղինակություններն ու «գողերն» են, այլ նրանց հանրային հեղինակությունն ու մարդկային որոշակի խմբերի աջակցությունը: Սրանից ելնելով քրեական աշխարհի դեմ պայքարը դառնում է անիմաստ ու անարդյունք, քանի որ քրեական հեղինակությունների որոշակի խմբի չեզոքացումից հետո ենթամշակույթը ստեղծելու է նորերին, և այսպես՝ անընդհատ ու շարունակաբար:

Այս իմաստով իրավական կոնկրետ գործողությունների հետ զուգընթաց պետք է առաջնային պլան մղվի արժեքային պայքարը: Այսինքն՝ «գողերի» հետ միասին պետք է չեզոքացվի նաև նրանց կողմից պարտադրված մշակութային միջավայրը: Սրա արդյունքում մենք պետք է հասնենք այնպիսի մի իրավիճակի, երբ «գողական» մշակույթն այլևս նորաձև ու արդիական չի լինի, երբ մարդիկ այլևս կդադարեն համակրել ու հերոսացնել «քրեական հեղինակություններին: Փաստորեն խնդիրն առաջին հերթին մշակութային է, և սրանից ելնելով մոտեցումն էլ պետք է մշակութային լինի:

Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ մշակութային միջավայրի չեզոքացման գործընթացը երբևէ չի կարող արդյունավետ լինել, եթե չի առաջարկվում դրա այլընտրանքը: Կա՞ արդյոք այդպիսի այլընտրանք: Իմ համոզմամբ՝ ոչ միայն չկա, այլ նաև որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում դրա ձևավորման համար:

Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաև մշակութային հեղափոխություն էր, բայց, ցավոք սրտի, իրականությունն ու մեր ակնկալիքները չափազանց հեռու են ու անհամապատասխան: Հեղափոխական իշխանությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին մշակութային հեղափոխություն իրականացնելու համար, ավելին՝ վերարտադրեցին հինը: Նրանք ոչինչ չարեցին նոր որակի մարդ ձևավորելու ուղղությամբ՝ հույսերը դնելով մարդու արդեն իսկ մաշված ու արատավորված մոդելի վրա, որի գիտակցական տարածությունը ողողված է իրավական նիհիլիզմով, քրեական մտածողությամբ ու գավառական հայրենասիրությամբ: Իսկ եթե չկա մշակութային հեղափոխություն, ապա չի կարող ձևավորվել նաև արժեքային միջավայրի այլընտրանքը:

Քաղաքացու և քաղաքացիական գիտակցության մասին ճառերն իհարկե դրական ազդեցություն ունեն, բայց ամենն այդ քիչ է: Քաղաքացին բարդ ստեղծագործություն է, և դժվար թե հնարավոր լինի զուտ ճառերի շնորհիվ մարդու նոր տեսակ ստեղծել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 423 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am