Իրանցի հրամանատարը սպանվել է Սիրիայում
Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության բարձրաստիճան հրամանատարներից, 0բրիգադի գեներալ Սաիդ Սեյահ Թահիրին։ Այդ մասին նշված է Իրանի գլխավոր շտաբին պատկանող defapress.ir ինտերնետային կայքում։ Միևնույն ժամանակ չի հաղորդվել, թե Սիրիայի որ շրջանում և երբ է զոհվել իրանցի գեներալը։ Հաղորդվում է, որ Թահիրին մասնակցել է 1980-1988 թվականներին տեղի ունեցած Իրանաիրաքյան պատերազմին՝ հանդիսանալով իրանական զորքերի հրամանատարներից մեկը։
