Փակել Անկարայից դեպի Բաքու ՌԴ-ի ռազմատեխնիկայի հնարավոր ճանապարհը. Հայաստանի խնդիրը

«Թուրքիայի նախագահ Էրդողանի ռուսական այցի ընթացքում ՌԴ նախագահը նրան ոչ միայն պաղպաղակ, այլև կործանիչ է հյուրասիրել՝ Սու 35 և Սու 57 բազմաֆունկցիոնալ, հինգերորդ սերնդի կործանիչներ, որոնք Ռուսաստանն առաջարկում է Անկարային: Մոսկվան փորձում է օգտվել այն բանից, որ ԱՄՆ-ն հրաժարվեց Թուրքիային վաճառել հինգերորդ սերնդի Ֆ 35 կործանիչներ՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով ռուսական Ս 400 ՀՕՊ համակարգի գնման համար: Թուրքիան չանսաց պատժամիջոցի սպառնալիքին և հիմա Էրդողանի մակարդակով ցուցադրաբար հետաքրքրվում է ռուսական կործանիչներով:

Այս իրավիճակը բնականաբար պետք է հետաքրքրի Հայաստանին: Եվ ամենևին ոչ միայն ռուս-թուրքական ռազմատեխնիկական զուտ գործակցության պատճառով: Բանն այն է, որ ռուսական կործանիչները Անկարայում հայտնվելուց հետո կարող են հայտնվել Բաքվում: Առավել ևս, որ դեռևս երկու տարի առաջ Հայաստանի՝ Ռուսաստանից Սու 30 կործանիչներ գնելու վերաբերյալ խոսակցության ֆոնին ռուսական ռազմական փորձագիտական շրջանակները սկսեցին խոսել այն մասին, որ Մոսկվան, դրանք տրամադրելով Հայաստանին, մտադիր է, այսպես ասած, շահագրգռել Ադրբեջանին ավելի նոր սերնդի օդանավեր գնելու համար:

Մյուս կողմից՝ Ապրիլյան պատերազմից և, առավել ևս, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվան որոշակիորեն կաշկանդված է Ադրբեջանի հետ մասշտաբային ռազմատեխնիկական գործակցության հարցում՝ պայմանավորված մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններով: Միաժամանակ, ամենևին վերացած չեն նաև այն գործոնները, որոնց հիման վրա 2004 թվականից սկսած Ռուսաստանը վարել է Բաքվի հետ «ռազմավարական գործընկերության» քաղաքականություն՝ քայլ առ քայլ ընդլայնելով այն և դրա մահաբեր ուժը: Եվ այստեղ Մոսկվայի ու Բաքվի միջև տեսական միջնորդ կարող է դառնալ Անկարան, որը ձեռք բերած ռուսական կործանիչների մի մասը կարող է տրամադրել Բաքվին՝ թեկուզ իհարկե վերավաճառելով դրանք ինքնարժեքով: Համենայնդեպս, դրա տեսական վտանգն առկա է, ինչը նշանակում է, որ Երևանը պետք է մի կողմից՝ համակ ուշադրությամբ հետևի այդ զարգացումներին, մյուս կողմից՝ պատրաստ լինի վտանգը տեսականից գործնականի հնարավոր անցման փուլում իսկ հակադարձել դրան և կանխարգելել, եթե լինի անհրաժեշտություն:

Համենայնդեպս ակնառու է, որ ռուս-թուրքական ռազմատեխնիկական այդօրինակ գործարքի պարագայում Երևանը պետք է ունենա ՌԴ երաշխիքը, որ այդ գործարքը չի լինի ռուս-ադրբեջանական միջնորդավորված առևտուր՝ ստեղծելով անմիջական սպառնալիքներ Հայաստանի ու Արցախի համար և սպառնալիքի տակ դնելով նաև օդային գերակայության հայկական ռազմավարության հեռանկարը, որին անցնելու մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4596 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am