Իշխանությունները գերադասում են PR ժամավաճառությունը.

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունները վերջերս հաճախ են նշում, որ ամեն օր իրենք բախվում են կառավարման խնդիրների հետ՝ նկատի ունենալով նախորդ իշխանություններից մնացած խնդրահարույց ժառանագությունը: Իհարկե, սա խնդիր է և այս դիտարկումը թերևս նաև տեղին է: Սակայն այդ խնդիրների օպերատիվ և կարծես այլևս անկաշկանդ լուծման համար ահռելի միտք, լուծումներ և ժամանակ ծախսելու և փնտրելու փոխարեն իշխանությունները գերադասում են երկար էքսկուրսիոն PR ժամավաճառությունը:Այս իրավիճակը՝ կառավարման որակի և նրբությունների, խնդիրներին լուծումներ տալու կարողության, հանրային կարծիքի վրա ազդեցության և վերջապես որոշումների ընդունման մեթոդաբանության և ամենակարևորը՝ ունակության լրջագույն ցուցիչներ են: Այս տեսանկյունից պետք է նշել, որ նույնիսկ Ամուլսարի հարցում`այն հեղհեղուկ դիրքային կայունությունը, որը դրսևորվում է իշխանությունների կողմից և դարձել է արդեն շատ հստակ և տեսանելի ցուցիչ՝ որոշման կայացման անկարողության առումով, վտանգավոր է, հիասթափեցնող և հետևությունների տեղիք է տալիս:

Առհասարակ Ամուլսարի խնդրի առումով թույլ արգումենտացիաները երկար հնարավոր չի լինելու ձգձգել, սա «Ստամբուլյան կոնվենցիայի» խնդիրը չէ: Այս խնդրի այո-ի կամ ոչ-ի պատասխանը հենց անձամբ Վարչապետի որոշման տիրույթում է հստակ պատասխանատվությամբ, որն ամբողջությամբ այլևս քաղաքական է:

Որքան էլ նա խուսափի և փորձի իրեն բազմակողմանիորեն ապահովագրել այս հարցի վատ քաղաքական հետևանքներից, դա այլևս անխուսափելի է:

Իշխանությունները խնդիրների լուծումների անկարողունակության կամ սեփական քաղաքական և կառավարչական թերացումները a priori հիմնավորմամբ փոխհասցեագրելը դարձրել են սովորություն, իսկ «իներցիոն» որակումը աշխատելաոճ:

Հստակ և աներկբա ասում եմ, որոշում ընդունելը, այն էլ իր հետևանքներով քաղաքական որոշում ընդունելը, Ձեր ամենաառաջնային պարտականությունն է, այն էլ Ձեր «70%» լեգիտիմության բազայով: Մինչդեռ քաղաքական լիդերի որակական հատկանիշները և ունակությունները դրսևորվում են հատկապես ճգնաժամային իրավիճակներում:

Ընդունեք այն իրողությունը, որ Դուք այլևս պատասպանատվություն կրող եք, այլ ոչ թե Ձեր իրավունքի իրացման շահառու: Ես ձեռնպահ կմնամ «լավ կառավարման» (good governance) տեսանկյունից քննարկել կառավարման ոճը և որակը և կսահմանափակվեմ միայն գոնե կառավարման վերապահումներով: Սակայն նույնիսկ այդ տեսանկյունից արդեն հստակ է, որ գոյություն ունի «որոշում ընդունելու» կարողության խնդիր և այն միայն կառավարման և լիդերության կարողությունների խնդիր չէ, այլ նաև սեփական իշխանության և անձնական լեգիտիմության կորստի վախ,իսկ սա ևս ցուցիչ է իր հեռուն գնացող ենթադրություններով»:

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am