Բաքուն հարձակման կնախապատրաստվի

Պաշտոնական Երևանը գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրացման, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի վերջին ելույթին:

Հիշեցնենք, նախօրեին բացելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովը, Զոհրաբ Մնացականյանը պնդել էր՝ «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»։
«Հայաստանի նոր իշխանությունները պետք է ի վերջո կողմնորոշվեն՝ խաղաղություն են ուզում, թե իրավիճակի սրացում»,- արձագանքել է պաշտոնական Բաքուն, պնդելով, թե Հայաստանի արտգործնախարարը միտումնավոր իրավիճակի սրացման է գնում: - «Այդուամենայնիվ, ցանկացած սցենարի դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, մեր համբերությունն անսահմանափակ չէ», -հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախօրեին իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը նաև հիշեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին դիրքորոշումը. - «Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»,-ասել էր Մնացականյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան պնդել է․ - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կան այդ շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքներ: Տարածաշրջանի բնակիչների ինքնորոշման իրավունքի ձևաչափերը հստակ քննարկման կարող են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հիմնարար իրավունքները վերականգնելուց, հարազատ բնակավայրեր նրանց անվտանգ վերադարձից ու արժանապատիվ կեցությունից հետո»:

Հայաստանյան դիվանագետների ամենամյա հավաքում հակամարտության կարգավորման ամսին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել, վերստին պնդելով՝ «ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է»:

Նա նկատել էր․ «Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»։ Փաշինյանը շեշտեց, որ զարմացած է, որ միջազգային շրջանակներում Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները շատ հաճախ նույնական են ընկալվում․ - «Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, ասենք, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները և ետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից ետ են ուղարկում՝ միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունը»:

Հաջորդ՝ մոռացված կամ նենգափոխված ճշմարտությունը, ըստ Փաշինյանի, Ղարաբաղի բանակցային կողմ լինելու հարցին է վերաբերում․ - «Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաև Հայաստանից, և այլն, և այսպես շարունակ»:

Հիշեցնենք, որ համաժողովը լրագրողների համար փակ էր, և հրապարակային էին միայն վարչապետի և արտաքին գործերի նախարարի ելույթները: Դիվանագետներից բացի, համաժողովին մասնակցում էին նաև Պաշտպանության նախարարը և Ազգային Անվտանգության ծառայության պետը:

Փաշինյանի և Մնացականյանի ելույթներից հետո, այսպիսով, պաշտոնական Բաքուն հրապարակային արձանագրում է, որ հայկական կողմը կոշտացրել է դիրքորոշումը։ Սա նշանակում է, որ առաջիկայում Ադրբեջանի կողմից կարելի է սպասել դիվերսիոն գործողությունների և սահմանայի իրավիճակի սրման դրսևորումների։

Թամար Բագրատունի

դիտվել է 9292 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am