Մեծ պառակտում՝ Պուտինին վերադարձնելու պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Մեծ ութնյակ» վերադարձելու հարցը լուրջ քննարկումների առիթ է հանդիսացել։ Հիշեցնենք, Ռուսաստանը «Մեծ ութնյակի» ձևաչափի օրոք՝ 2014 թվականին, երբ բռնակցեց Ղրիմը և սկսեց սատարել Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին, դրա հետևանքով վտարվեց տնտեսապես առավել զարգացած 8 երկրների կառույցից:

«Ես, անշուշտ, կհրավիրեի նրան»,- երեկ Բիարիցում ասել է Թրամփը և ավելացրել.- «Արդյոք կընդունի՞ հրավերը, թե՞ ոչ, սա բարդ հոգեբանական հարց է, նա հպարտ մարդ է», ասել էր օրերս Թրամփը՝ ակնարկելով, որ նպատակահարմար է վերականգնել «Մեծ ութնյակի» ձևաչափը, քանի որ «առաջատար երկրները շատ գործեր ունեն Ռուսաստանի հետ»:

Այս կարծիքն այժմ պառակտում է մտցրել գերտերությունների միջև։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական մայրցամաքը երբեք չի լինի կայուն և անվտանգ, եթե չկարգավորվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս հարցը արծարծվել է Մեծ Յոթնյակի վերջին գագաթաժողովին:

Չնայած Մոսկվան շարունակում է միջամտել Ուկրաինայի գործերին և աջակցել Արևելյան Ուկրաինանում անջատողական ուժերին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդները ՄԵծ Յոթնյակի վերջին գագաթաժողովին հանդես եկան Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին:

«Կարծում եմ մենք պետք է կառուցենք անվտանգության և վստահության նոր մոդել Եվրոպայում: Եթե չկարգավորենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խաղաղ հիմքերի վրա, եվրոպական մայրցամաքը երբեք չի լինի կայուն և անվտանգ»,- ասել է նախաահ Մակրոնը։ Սակայն ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել է Ռուսաստանին Մեծ Յոթնյակի գագաթաժողովին հրավիրելու առաջարկը: Փոխարենը նա առաջարկել է գագաթաժողովին հրավեր ուղարկել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:

Ռուսաստանին հրավիրելու դեմ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիան: Հիշեցնենք, որ Լոնդոնի հարաբերությունները Մոսկվայի հետ սրվել են դեռևս 2018թ․ ռուս նախկին լրտեսին թունավորելու դեպքից հետո: Լոնդոնն այս հարցում մեղադրում է Մոսկվային:
Ֆրանսիային նախագահ Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող հրավիրվել որպես լիիրավ անդամ այս խումբ՝ հաշվի առնելով Մոսկվայի գործողությունները Մեծ Բրիտանիայում և Ուկրաինայում, սակայն վերջինիս վանումը Եվրոպայից, ըստ ֆրանսիացի առաջնորդի, հանդիսանում է ռազմավարական սխալ: Ֆրանսիան պատրաստ է առաջ շարժվել, եթե Ռուսաստանը համապատասխանեցի իր գործողությունները Ուկրաինայում հակամարտության կարգավորման չափանիշներին: Նա տեղեկացրել է, որ հաջորդ ամիս կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպումը Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման նպատակով:

Նկատենք, որ այս օրերին Ուկրաինայում գտնվող ԱՄՆ-ի նախագահի ազգայն անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն իր հերթին նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը մոտ չէ: Նա կոչ է արել նախագահ Զելենսկուն չդիմել կտրուկ գործողությունների երկրի արևելքում ու հայտնել, որ նախագահ Թրամփը կհանդիպի Ուկրաինայի առաջնորդի հետ այս շաբաթ Լեհաստանում:

Մինչդեռ Մոսկվան չի շտապում Մեծ Յոթնյակ վերադառնալ։ Ռուսաստանի հարցը Մեծ Յոթնյակի գագաթաժողովի օրակարգում չէր, սակայն, բոլորի ուշադրության կենտրոնում էր: Նախագահ Թրամփը ասուլիսի ընթացքում մի քանի անգամ անդրադարձավ Ռուսաստանին վերադարձնելու հարցին. «Լավ է Ռուսաստանը լինի վրանի ներսում, քան՝ դրսում: Սակայն, կարո՞ղ ենք ապրել առանց նրանց՝ այո՛»:

Ռուսաստանում վերլուծաբաններն առայժմ թերահավատորեն են տրամադրված. «Նախագահ Թրամփը հաճախ թրոլինգով է զբաղվում և հաճախ իր խոսքերը չի կարելի ընկալել բառացի: 2018-ին նա արդեն մեկ անգամ առաջարկել էր վերադարձնել Ռուսաստանը Մեծ Յոթնյակ: Այս ամենն ուղղված է աղմուկ բարձրացնելուն, իսկ դրանից հետո, ո՞վ գիտի, մի գուցե արդյունքում Ռուսաստանն իրոք հրավիրվի», - «Ամերիկայի Ձայն»-ին ասել է քաղաքագետ Վիտալի Շկլյառովը:

Իր կողմից Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջարկը զգուշորեն է մեկնաբանում. «Մեծ Ութնյակ գոյություն չունի, ես ինչպե՞ս վերադառնամ մի կազմակերպություն, որը չկա: Այժմ դա Մեծ Յոթնյակ է: Մենք երբեք դեմ չենք այդ երկրների հետ բանակցությունների: Նույնիսկ մեկ անգամ մեր հերթն էր Մեծ Ութնյակի գագաթաժողով կազմակերպելու, սակայն նրանք չեկան: Այժմ մենք նույնպես պատրաստ ենք ընդունելու մեր գործընկերներին, նույնիսկ՝ «Մեծ յոթնյակի» ձևաչափով»:

Ստեղծված իրավիճակում Պուտինը ճիշտ է գործում, համոզված է պատմաբան Նիկոլայ Ռուդենսկին. «Մենք տեսանք՝ ինչպիսի ոգևորությամբ էր նա խոսում Մեծ Ութնյակի մասին. Չգիտեմ, տեսնենք․․․ Անշուշտ, ռուսական քարոզչությունը այս հնարավորությունը բաց չի թողնի՝ տարածելով, թե Ռուսաստանի թշնամիները գիտակցել են իրենց սխալները և փորձում են դրանք շտկել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4209 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am