Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի հույսին

Բոլոր իշխանություններն ունեցել են իրենց համար այսպես կոչված «փրկարարներ», դրանք կուսակցության այն անդամներն են, որոնք իշխանության համար ոչ ստանդարտ, ոչ հաճելի իրավիճակներում ինքնակամ կամ պարտադրված հայտնվում են ու հարվածը վերցնում իրենց վրա՝ փորձելով փրկել թիմին։ Սերժ Սարգսյանի իշխանությունում նրանց թիվը շատ էր, իսկ, այ, Նիկոլ Փաշինյանը մի նորմալ թիմ էլ չունի ու Ալեն Սիմոնյանը այն միակն է, որը նման դեպքերում հայտնվում է եւ իր մի հայտարարությամբ, իր մի նախաձեռնությամբ եւ, առհասարակ, թեքում է աղմուկի հունը իրեն դնելով հարվածի տակ։

Ահավասիկ, երեկ նա Իմ Քայլը խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում աշխարհացունց միտք է հայտնել ու երեկվանից դարձել քննադատության թիրախ։ Սիմանյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության նպատակը Ամուլսարի թեմայից հանրային ուշադրությունը շեղելն է, բառացիորեն ասել է, որ իր համար Գագիկ Խաչատրյանի թեման ավելի կարեւոր է, քան Ամուլսարի։ Իհարկե, ԱԺ փոխխոսնակի այս հայտարարությունը մեկ այլ նյութի քննության թեմա է, բայց վերհիշենք անցած մեկուկես տարվա ընթացքում նման իրավիճակներ, երբ նա կրծքով պաշտպանել է իր թիմին, կարողացել է արդյոք դա անել հավուր պատշաճի եւ աչքի տեղն էլ հոնքը չի հանել, դա հարցի մյուս կողմն է։ Օրինակ, ամիսներ առաջ, երբ լրատվամիջոցները բացահայտեցին պետական գերատեսչություններում միլիոնների հասնող պարգեւավճարների թեման ու հատկապես ՊԵԿ-ի աստղաբաշխական թվերի մասին, Ալեն Սիմոնյանը հրապարակ իջեցրեց հիմնը փոխելու իր իդեան։ Հանուն արդարության, նախաձեռնությունն այնքան ոչ ստանդարտ էր, որ ինչ որ մի պահ խլացրեց մեծ փողերի ձայնը։

Հաջորդ անգամ նա թիմին իր պաշտպանության տակ վերցրեց դատարանները շրջափակելու Նիկոլ Փաշինյանի աղմկոտ կոչից հետո,լինելով մասնագիտությամբ իրավաբան նա չերկնչեց աջակցել այդ հակաիրավական ակցիան ու առաջինը հայտարարեց, որ վարչապետը ինչ արել է, ճիշտ է արել ու նախկինների ազդեցության դաշտում գործող դատավորներին պետք է կարգի բերել։

Հետո երբ Նիկոլ Փաշինյանը ասպարեզ բերեց Վահե Գրիգորյանին ու զոռբայությամբ նրան ՍԴ դատավոր դարձրեց, իսկ Գրիգորյանն էլ հանդես եկավ իր «հանճարեղ» բացահայտմամբ, որ ՍԴ-ում երկու դատավոր կա ու պետք է նոր ընտրություն կազմակերպել, Ալեն Սիմոնյանը հակառակ գնալով հոսանքին եւ դուրս գալով հուժկու քննադատությունների դեմ մի քայլ առաջ ընկավ ու հայտարարեց, թե կինոն վերջացել է ու Հրայր Թովմասյանը պետք է հեռանա։ Սա այն պարագայում, երբ անգամ իրավաբանական ֆակուլտետում սովորող երկրորդ կուրսի ուսանողի ծիծաղն էին շարժում Վահե Գրիգորյանի փառահեղ բացահայտումները ու իրավաբաններն ու սահմանադրագետները հորդորում էին զերծ մնալ հակաօրինական գործողություններից։ Եւ, ահա, հերթը Ամուլսարինն է, ու Ալեն Սիմոնյանը հիմա իբր հուժկու հակազդում է, թե «SAVE Amulsar» ասողներից շատերը Ամուլսարի տեղն էլ չգիտեն, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը թիմ չունի ու պաշտպանական ծանր բեռն Ալեն Սիմոնյանն իր փխրուն ուսերին է վերցրել։

Անի Սահակյան

դիտվել է 2778 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am