Հայաստանի հարևանը սպասում է Թրամփի քայլին. Խիստ արձագանք

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի առաջնորդի հետ հանդիպելու հնարավորությունը չէր բացառել, ինչպես նաև նշել էր, որ ԱՄՆ-ը չի ցանկանում իշխանափոխություն Իրանում։
Վաշինգտոնից նետված ուղերձները դեռ մեծ երաշխիք չեն, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը կթուլանա, կամ՝ ԱՄՆ-ն կվերացնի պատժամիջոցները ընդդեմ Իրանի։

Ահա, պաշտոնական Թեհրանից արձագանքեցին ԱՄՆ նախագահի հայտարարություններին։

Իրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի չեղարկել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, երեկ հայտարարեց Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Առաջին քայլը պետք է անի Միացյալ Նահանգները, հակառակ դեպքում երկկողմ հարաբերություններում ոչինչ չի փոխվի», - պնդել է Ռոհանին այսօր պետական հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակված ելույթում: - «Եթե Միացյալ Նահանգներն իսկապես ուզում է բանակցել, պետք է քայլ անի՝ վերացնելով Իրանի ժողովրդի դեմ սահմանված բոլոր ապօրինի, անարդար ու անազնիվ պատժամիջոցները: Խնդրի լուծման բանալին Վաշինգտոնի ձեռքում է», - հավելել է նա:

Փաստացի Ռոհանիի այս հայտարարությունը Թեհրանի պատասխանն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով երեկ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում պնդել էր, թե չի բացառում Ռոհանիի հետ հանդիպումը՝ «բարենպաստ պայմանների առկայության պարագայում»: Թե որոնք են այդ բարենպաստ պայմանները՝ Դոնալդ Թրամփը չէր մանրամասնել, բայց ակնհայտորեն դրական էր արտահայտվել իրանցի գործընկերոջ մասին: - «Կարծում եմ՝ մի փոքր ճանաչում եմ նրան վերջին տարիներին հետևելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես կասեմ ձեզ մեկ բան՝ նա շատ հմուտ բանակցող է: Կարծում եմ՝ նա կցանկանա հանդիպել, կարծում եմ՝ Իրանն ինքն ուզում է, որ այս իրավիճակը հարթվի», - ասել էր ԱՄՆ նախագահը:

Թեհրանի և Վաշինգտոնի՝ տասնամյակներ ի վեր լարված հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին անցած տարի, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե դուրս է գալիս իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից և վերականգնում է պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: Թրամփի վարչակազմը պնդում է, թե Իրանը ոչ միայն չի հետևել այդ փաստաթղթի դրույթներին, այլև կուլիսներում հովանավորել ու հրահրել է ահաբեկչության տարածումը Մերձավոր Արևելքում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

«Իրանը միջուկային զենք ստեղծելու ցանկություն երբևէ չի ունեցել», - այսօր կրկնել է Հասան Ռոհանին, զգուշացնելով՝ եթե Թեհրանի շահերը չերաշխավորվեն, իր երկիրը կշարունակի քայլ առ քայլ հրաժարվել միջուկային փորձարկումները սահմանափակելու մասին 2015-ին ստանձնած պարտավորություններից:

Վերջին օրերին արևմտյան մամուլը գրում է, որ երկկողմ տարաձայնությունները հարթելու գործին է միացել Ֆրանսիայի նախագահը: Ինչպես փոխանցում է «Ազատությունը»՝ «Բլումբերգ» գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, Էմանյուել Մակրոնը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահին առաջարկել է կարգավորման ճանապարհային քարտեզ, ըստ որի Իրանը իրավունք կստանա որոշակի, սահամանփակ ժամանակահատվածի ընթացքում նավթ վաճառել, եթե վերստին հետևի միջուկային համաձայնագրի պայմաններին և բանակցություններ սկսի հրթիռային փորձարկումների ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Այս հաղորդումների ֆոնին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին անակնկալ այցելել էր ֆրանսիական Բիարից քաղաք, որտեղ և անցնում էր «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը: Զարիֆը հանդիպել էր Ֆրանսիայի նախագահին, գագաթնաժողովին մասնակցող Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակություններին։

Միացյալ Նահանգների նախագահը Իրանի բարձրաստիճան դիվանագետին չէր հանդիպել, բայց փաստել էր՝ Մակրոնն իրեն տեղեկացրել էր Զարիֆի այցի մասին: «Ես գիտեի, տվեցի իմ հավանությունը, բայց անձամբ չցանկացա հանդիպել Զարիֆին, դեռ վաղ է», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը դրական էր գնահատել Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունները: Ինքը՝ Զարիֆը, հանդիպումներից հետո Twitter-ում գրել էր․ - «Այն ճանապարհը, որ մենք պետք է անցնենք շատ դժվարին է, բայց ամեն դեպքում, արժե փորձել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1097 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am