Նոր օդանավեր ու ուղղաթիռներ Պուտինից՝ Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հանդիպեցին մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում: Երկու երկրների ղեկավարները քննարկեցին սիրական պատերազմի և ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Մոսկվան և Իրանը Սիրիայի կառավարության հիմնական ռազմական աջակիցներն են: 2015-ից Ռուսաստանը էականորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, ուղարկելով այնտեղ մոտ 4000 զինվորական և ռազմական կործանիչներ։
Էրդողանի այցը համընկավ Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերին ավիահարվածներ հասցնելու հետ, որտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել:

Նախօրեին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ասել էր, որ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի կողմից Իդլիբում բռնությունների հետ կապված մտահոգություններ ունի և հույս կա, որ այս խնդիրները կլուծեն։ Էրդողանն օրերս ասել է, որ Թուրքական զինուժը շուտով կմտնի Սիրիա։

Թուրքիան, որը պաշտպանում է սիրիական ապստամբ ուժերին, որոնք փորձում են տապալել Ասադի ռեժիմը, համագործակցում է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի սահմանի մերձակայքում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ: Թուրքիան միաժամանակ ընդդիմանում է ԱՄՆ աջակցությանը Սիրիայի քրդերին։

Այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին այցելեց Ռուսաստան: Նա Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Ժուկովսկիի ավիատիեզերական ցուցահանդեսի բացմանը:

Էրդողանն ու Պուտինը ելույթներ են ունեցել, դիտել ցուցադրված տասնյակ օդանավերի նմուշները: Օդանավերի, ուղղաթիռների մեջ են մտել, Պուտինը Էրդողանի համար նույնիսկ պաղպաղակ է գնել: Փողը Պուտինն է տվել՝ ասելով, որ հյուրի պաղպաղակի համար, իհարկե, ինքը պետք է վճարի: Իր ելույթում Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են երկկողմ առևտրի չափը ներկայիս 25 միլիարդ դոլարից հասցնել 100 միլիարդ դոլարի:

S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքից հետո Ռուսաստանը Թուրքիային հիմա առաջարկում է Su-57 ռազմական նորագույն կործանիչներ գնել, հատկապես երբ Վաշինգտոնը հրաժարվում է Թուրքիային վաճառել F-35 ռազմական օդանավերը: «Մենք Էրդողանին ցույց ենք տալու Su-57 և Su-35 օդանավերը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը, ով համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտը:

Էրդողանը Պուտինի ու Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ ուսումնասիրել է Su-57 և Su-35 օդանավերը: Նրանք դիտել են օդաչուի խցիկը։ Էրդողանին ցույց են տվել նաև ուղղաթիռների մոդիֆիկացված մոդելներ, ինչպես նաև մարդատար նոր օդանավ, MC-21 երկու շարժիչներով օդանավը նախատեսված է, 6 կիլոմետր թռիչքների համար: Միջին հեռավորության այս մարդատար օդանավի մասսայական արտադրությունը նախատեսվում է 2020 թվականից: Էրդողանն ու Պուտինը դիտել են նաև ավիաշոուն, օդ են բարձրացել ռազմական ու մարդատար օդանավեր, ուղղաթիռներ:

Այսօր նաև հաղորդվեց, որ Էրդողանի այցի օրը սկսվել է S-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը: Առաջին փուլի մատակարարումները սկսվել էին անցած ամսից: Թուրքիան պատրաստվում է այդ համակարգերը մարտական հերթապահության դնել գալիք տարվա գարնան սկզբին:

Այսօրվա դիտումներից, օդանավեր ու ուղղաթիռներ ուսումնասիրելուց հետո Պուտինի և Էրդողանի հանդիպմանը Ռուսաստանի նախագահը երկկողմ համագործակցությունը զարգացնելու առաջարկ է արել։ «Մենք Ձեզ ցուցադրեցինք ռազմական և քաղաքացիական նշանակության տարբեր արտադրանքը, դա ոչ միայն ցուցադրում է Ռուսաստանի հնարավորությունը ավիատիեզերական ոլորտում, այլ նաև մեր երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հնարավորություն է բացում», - ասել է Պուտինն՝ ընդգծելով. «Իհարկե կարող ենք միավորել մեր ջանքերն այն ոլորտներում, որտեղ մեր փորձառությունը ավելի էֆեկտիվ և պահանջված է»:

Ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նկատում ենք, հետեւողականորեն շարունակում են նոր բարձունքներ նվաճել: Նոր կայացած S-400 համակարգերի գործարքից հետո՝ ռուսական կողմը ռազմական ոլորտի նոր գործարքներ կնքելու նախաշեմին է Թուրքիայի հետ:

Ռուս-թուրքական հարաբերություններն այն աստիճանի են ջերմացել, որ անգամ ԱՄՆ-ն՝ իր ռազմավարական գործընկեր Թուրքիային չկարողացավ հետ պահել S-400 համակարգերի գործարքից կնքումից, այսպես ասած՝ Էրդողանն ընտրեց Պուտինի հետ գործարք կնքելու կողմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1538 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am