Ինչ է նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանի համար

Հայաստանում քաղաքական բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Հեղափոխությունից հետո տեւական ժամանակ հասկանալի պատճառներով ընդդիմության դեֆիցիտ կար։ Սակայն սառույցը գնալով հալվում է եւ այժմ ակնհայտ երեք ընդդիմադիր բեւեռ կա ընդդեմ գործող իշխանությունների, որոնք քիչ թե շատ դիմակայություն են դրսեւորում։ Առաջինն, անառարկելիորեն երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանն է իր համակիրներով, երկորդը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որն իր վերջին հարցազրույցով ու հոդվածներով նշմարեց, որ լուրջ հայտ է ներկայացնելու։ Մոտ ապագայում էլ կհայտարարի իր կուսակցության մասին, իսկ երրորդը Սերժ Սարգսյանն է։
Չնայած այն հանգամանքին, որ երեք բեւեռում էլ առաջնորդները միմյանց նկատմամբ նախկինից եկած անվստահություն ունեն, հատկապես Սերժ Սարգսյանը մեծ խանդ ունի Ռոբերտ Քոչարյանի ու նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված տնտեսական ցուցանիշների նկատմամբ, ինչի պատճառով էլ անցած տասը տարիներին հնարավոր եւ անհնար միջոցներով փորձել են հեղինակազրկել երկրորդ նախագահին, այդուհանդերձ ներկայումս առնվազն առերեւույթ միասնականություն է նկատվում եւ որոշակի համագործակցություն մեկ նպատակի շուրջ։
Այլ հարց է, որ իշխանության համար հատկապես խնդիր է Ռոբերտ Քոչարյանը ու դրա ապացույցն էլ վերջինիս կարգավիճակն է։ Փոխարենը մյուս երկուսն ունեն գործելու առավել լայն դաշտ, մանեւրելու հնարավորություններ, չի բացառվում, որ կա նույնիսկ գործող իշխանությունների հետ պայմանավորվածություն ՝ ապագա քաղաքական դաշտի ձեւավորման, իշխանություն ժառանգելու հարցում, սա խնդրի մյուս կողմն է, մեկ ուրիշ նյութի թեմա, փաստն այն է, որ երեք բեւեռում է նկատվում հստակ դիմակայություն՝ ընդդեմ իշխանությունների։
Ստեղծված իրավիճակը հնարավորությունների դաշտ է բացել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի համար, ով հասկանում է, որ ինչ որ մի պահ կարող է հասունանալ իշխանության այլընտրանքի խնդիրը, իսկ նշված երեքը
կարող են կոնսենսուսի չգալ, կամ չունենալ հանրային աջակցություն։ Այդ ժամանակ պետք է դառնալ այլընտրանք եւ ընդդիմադիր էլեկտորատը վերցնել իր «տակ»։ Այս հաշվարկով է, որ Արմեն Սարգսյանը հիմիկվանից ձեռքերը ծալած չի նստում։ Արտաքուստ նա համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ, չի հակադրվում որեւէ հարցում, կամ առնվազն ցույց չի արտահայտվում իր տարաձայնությունների մասին։ Դեռեւս կերտում է ցանկալի քաղաքական գործչի իր տեսակը՝ պաղպաղակ է ուտում երեխաների ընկերակցությամբ, պարում ցուցարարների հետ եւ այլն։ Բայց մյուս կողմից պատահական չեն մամուլում հաճախ հայտնվող լուրերը, որ հանդիպումներ է ունենում քաղաքական եւ հասարակական լայն շերտերի հետ՝ ՀՀԿ-ական իրավաբանների, Սերժ Սարգսյանի մերձավորների, ԲՀԿ-ականների, Միքայել Մինասյանի շրջապատի, Քոչարյանի աջակիցների եւ այլն։ Նա որոշակի կոնսոլիդացիա է ստեղծում իր շուրջ, որպեսզի ճիշտ ժամանակին մտնի խաղի մեջ։

Անի Սահակյան

դիտվել է 13819 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am