Փաստաբանների աչքի առջև ոչնչացվում է Փաստաբանների պալատի գաղափարը. Տիգրան Աթանեսյան

Փաստաբանական կառույցը ենթակա է արմատական բարեփոխման: Մեկ անձի շահերը սպասարկող անփառունակ վիճակը պետք է վերացվի, ստեղծվի նոր՝ կոնֆեդերատիվ սկզբունքների վրա հիմնված կառույց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Փաստաբանների պալատի գործունեությանը։

«Եվ նորից երկրի ամենաչկայացած կառույցի մասին՝

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 7.6, 7.7 և 7.8 կետերի համաձայն, պալատի ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն 2 տարին մեկ անգամ՝ պալատի նախագահի կամ խորհրդի որոշմամբ: Եթե օրակարգում չկան ընտրություններ, ապա ընդհանուր ժողովի մասին ծանուցումը պետք է դրա անցկացման օրվանից 14 օր շուտ էլեկտրոնային փոստով ուղարկվի փաստաբաններին և տեղադրվի պալատի կայքում:

Վերջին ժողովը տեղի է ունեցել 09.09.2017թ., (պալատի նախագահի քվեարկություն) այսինքն՝ հաջորդ ընդհանուր ժողովի անցկացման վերջնաժամկետն է 09.09.2019թ.: Այդ օրվան մնացել է 12 օր, սակայն որևէ ծանուցում ընդհանուր ժողովի մասին չկա՝ ամեն դեպքում ես չեմ ստացել ու չկա նաև պալատի կայքում:

Փաստաբանների առանձին կառույցները՝ պետական ապարատի կազմից դուրս, ստեղծվել են մի շարք կարևորագույն սկզբունքներ իրագործելու համար: Բացի բուն փաստաբանության ինստիտուտի անկախության գաղափարից, դրա հիմքում դրված են նաև ինքնակառավարման և ինքնակարգավորման սկզբունքները: Մեր իրականության մեջ այդ գաղափարները շատ վաղուց վախճանվել են, իսկ պալատ կոչվող կառույցը դարձել է մի անձի բարդույթների և նկրտումների հավաքատեղի: Ցավով պետք է ասել, որ այդ գործում այդ անձին աջակցում են նաև կառույցի անդամ հանդիսացող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անդամներ՝ առնվազն իրենց անգործությամբ կամ անտարբերությամբ: Իրենց աչքի առջև ոչնչացվում է այդ կառույցի բարձրագույն մարմնի՝ ընդհանուր ժողովի թե գաղափարը, թե փաստացի գոյությունը և, կարծես թե, բոլորը դրա հետ համաձայն են, դե բոլորը, բացառությամբ ինձ հայտնի մի քանի տասնյակ փաստաբանների:

Փաստաբանական կառույցը ենթակա է արմատական բարեփոխման: Մեկ անձի շահերը սպասարկող անփառունակ վիճակը պետք է վերացվի, ստեղծվի նոր՝ կոնֆեդերատիվ սկզբունքների վրա հիմնված կառույց: Հայեցակարգային մոտեցումը իմ կողմից ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավորներին, հուսամ , որ այն կդառնա արդյունավետ քննարկման առարկա և կստանա իր համարժեք լուծումը:

Իսկ իմ շատ կոլեգաներին դիմում եմ մի խորհուրդ-հորդորով՝

Հարգելիներս, երբ քննադատում եք երկրի վարչապետին, նախկին նախագահներին, իրավապահ համակարգին, ձեր քննադատությունը արժեքավոր դարձնելու համար մեկ-մեկ, կամ գոնե գեթ մեկ անգամ փորձեք քննադատել ձեր իսկ կառույցի ղեկավարին, առանց վախենալու , որ կստանաք կարգապահական վարույթ, իսկ առիթը ակնհայտ է և անհերքելի՝ պալատի ղեկավարը, ում ուղղակի պարտականությունն է հրավիրել պալատի ընդհանուր ժողով, պարզապես կազմաքանդում է ձեր իսկ անդամակցած կառույցի բարձրագույն մարմնի գործունեությունը…»,–գրել է նա։

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Ավինյանի անհիմն պնդումները 1,5 մլրդ դրամ պետական ներդրման մասին Արամուսի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները չեն ընդհատվել, շարունակվել են նախագահական վարչակազմերի միջոցով Ադրբեջանի քաղաքացիներին արդեն երեք օր է՝ թույլ չեն տալիս դուրս գալ Մերձմոսկվայի օդանավակայանից․ ձերբակալել են հեռախոսում 44-օրյա պատերազմից լուսանկարների համա՞ր Մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ոն՞ց եղավ` հենց «անմեղ» Տիգրան Ավինյանի ծանոթները ստացան միլիոնավոր դոլարների աջակցություն. Արթուր Չախոյան Պարզ թվացող պատկերում կոդավորված է խորը ուղերձ․ արցախցին ներկայացվում է ցուպը ձեռքին պարտված, խղճահար թափառական. Արմեն Հովասափյան Մերձավանում ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են անում․ դիմելու են կառավարությանը Ավինյանի կոռուպցիոն բուրգի վերաբերյալ տասնյակ նոր ապացույցներ են տրվել, բայց հրաժարվում են հետաքննել․ Պեդրո Զարոկյան Քանդակագործ Արման Նուռն ամուսնացել է Երևա՛ն, քո հազարամյակները չեն փոխվել իշխանական քմահաճույքներից․ Դավիթ Անանյան Իսրայելը պատրաստ է անհապաղ ընդունել Գազայի հատվածի բոլոր պատանդներին․ Նեթանյահու Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը անվանվում է «ստրատուս» Մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը Ավտովթարից զոհվել են Կատարի պատվիրակության անդամները, որոնք Գազա էին մեկնում բանակցությունների Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի. Ոսկան Սարգսյան Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից Ինչ է այս պահին տեղի ունենում մերձավանում․ այստեղ են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները Պրոֆեսիոնալ տրեյդերներ են ինքնասպան եղել՝ կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով․ Արփինե Հովհաննիսյան Թուրքիան չեղարկել է Իսրայելին աջակցող բրիտանացի երգչի համերգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am