Օբաման կայցելի Հիրոսիմա
Ամերիկյան կառավարական աղբյուրներին հղում անելով՝ Ճապոնիայի առաջատար գործարար Nikkei պարբերականը հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի Հիրոսիմայի հուշահամալիր՝ նվիրված ամերիկյան միջուկային ռմբակոծությունների զոհերին։ Օբամայի այցը Հիրոսիմա պետք է կայանա G7-ի գագաթնաժողովից հետո, որը կանցկացվի Ճապոնիայում մայիսի վերջին։ Այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել ո՛չ ճապոնական, ո՛չ էլ ամերիկյան կողմից։ Ապրիլին առաջին անգամ Հիրոսիմայի Խաղաղության այգի է այցելել ԱՄՆ պետքարտուղարը։ Այդ պատմական այցից հետո Ջոն Քերին ընդգծել է, որ «երբեք չի մոռանա այն, ինչ տեսել է այնտեղ»։
