ԼՂ հակամարտությունը կարող է անվերջ շարունակվել.Բրայզա
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրյազան մեկնաբանել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձևը և կարևորել է այն, որ ԵԽԽՎ-ն կենտրոնանա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: «Լավ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներին կոչ աներ փոխգործակցել անձամբ միմյանց և կողմերի հետ, որպեսզի իրագործվեն Մադրիդյան սկզբունքները: Առանց բարձր մակարդակի նման գործողությունների, հակամարտությունը կարող է անվերջ շարունակվել, և կառաջանա էլ ավելի լուրջ բախման ռիսկ, ինչպիսին որ տեղի ունեցավ ապրիլի սկզբին»,- Trend լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է նա:
