Նիկոլ Փաշինյանի քավորը կդառնա Իջևանի քաղաքապետ

Իջեւանյան ընտրությունները գրավել են հանրության ուշադրությունը։ Բանն այն է, որ վերջին անգամ այստեղ քաղաքապետ են ընտրել 2015-ի սեպտեմբերին, ու հերթական ընտրությունը չորս տարի անց ենթադրվում էր, որ կրկին սեպտեմբերին է անցկացվելու։ Մինչդեռ հուլիսի կեսերին՝ իջեւանյան ճակատամարտի թեժ օրերին, երբ ծառահատումների թեմայով բողոքի ակցիաների մասնակից իջեւանցիների դեմ ոստիկանական ծեծող-ջարդող բրիգադներ էր իշխանությունը ուղարկում, մարզպետն ընդունեց որոշում՝ ընտրություններն անցկացնել ոչ թե սեպտեմբերին 29-ին, այլ ԿԸՀ-ի սահմանած հերթական ընտրության ժամանակացույցի հաջորդ ժամկետին՝ դեկտեմբերի 8-ին։ Ինչն էլ դարձավ տարատեսակ քննարկումների առիթ, որ իշխանությունները հետաձգում են ընտրությունները՝ նկատի ունենալով, որ իջեւանյան դեպքերից հետո Փաշինյանի դիրքերը թուլացել են, ու ժամանակ շահելու խնդիր կա։

Սակայն պարզվում է՝ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 22-ին, չնայած որ չորս տարի առաջ սեպտեմբերին են տեղի ունեցել հերթական ընտրությունները, բայց Ղալումյանը պաշտոնը ստանձնել է ավելի ուշ, երբ լրացել է նախորդի ժամկետը։ Իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության օրը պետք է լինի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Ասել է թե՝ դեկտեմբերի 8-ն ավելի մոտ է դեկտեմբերի 22-ին, քան սեպտեմբերի 29-ը։
Ի դեպ, խոսակցությունները, որ մինչ հերթական ընտրությունների կայանալը, նաեւ համայնքների խոշորացում կարվի, եւ Տավուշի մարզի գրեթե միակ չխոշորացված համայնքին՝ Իջեւանին, կմիավորվեն այլ համայնքներ, կարծես թե առարկայական չեն։

Տարածքային կառավարման մեգանախարարության մամուլի խոսնակն այս առթիվ մեզ հայտնեց, որ հստակ որոշում չկա՝ կլինի՞ Իջեւանի խոշորացում, թե՞ ոչ։ Թեեւ ասաց, որ գործընթացը շարունակվում է։
«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով Իջեւանի ընտրություններին, ասաց, որ այս դեպքում օրենքի խախտում չկա, իսկ խոշորացման ծրագրի մասին էլ իր տպավորությունները կիսեց մեզ հետ, թե իշխանությունների օրակարգում ինքը նման գործընթաց չի տեսնում։
Տավուշից ընտրված «Իմ քայլի» պատգամավոր, Փաշինյանի մոտ ընկեր Վահե Ղալումյանը նույնպես հայտնեց, որ խոշորացում, ամենայն հավանականությամբ, մինչ տարեվերջ տեղի չի ունենա․ «Իմ կարծիքով՝ նման գործընթաց չի լինի, թե ինչու՝ ավելի մանրամասն կարող եք նախարարությունից ճշտել»։ Իսկ նախարարությունն ու խոշորացման համար պատասխանատուները կարծես մոռացել են, որ այդպիսի գործընթաց կար երկրում, որ իրենք հայտարարել են, թե դա ավարտին են հասցնելու՝ ծալել-դրել են մի հեռավոր դարակում ու մոռացել այդ մասին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հայրենի Իջեւանում քաղաքապետի պաշտոնը տալ իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանին, որը պատգամավոր Վահե Ղալումյանի հարազատ եղբայրն է։ Հայկ եւ Վահե Ղալումյանները գործող քաղաքապետի հեռավոր ազգականներն են, բայց Փաշինյանի մանկության ընկերները: Հայկ Ղալումյանն այժմ Հայէկոնոմբանկի մարզային մասնաճյուղի կառավարիչն է։ Եղբոր առաջադրման հավանականության մասին իմքայլական պատգամավորն ասաց․ «Նման խոսակցություններ կան, բայց դեռ ոչինչ որոշակի չէ»։ Ապագա քաղաքապետացուն, ըստ եղբոր, ամիսներ առաջ դիմում է գրել «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու համար, սակայն, ինչպես հազարավոր դիմումներ, դեռեւս նրա դիմումը չի քննարկվել։

Գրում է hraparak.am

դիտվել է 1099 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am