Ինտրիգային ֆորում՝ Ամուլսարի ֆոնին. ինչ կասի վարչապետը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Լեհաստանում տեղի ունենալիք ամենամյա տնտեսական ֆորումին, որը կանցկացվի 29-րդ անգամ: Ֆորումի պաշտոնական կայքը հայտնել է, որ Փաշինյանը կլինի ամենասպասված հյուրերից մեկը: Լեհաստանի տնտեսական ֆորումը ընթացիկ տարում հերթականն է, որին կմասնակցի Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դավոսի համաշխարհային հավաքին, մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, այժմ նա լինելու է Լեհաստանի միջազգային տնտեսական ֆորումի հյուրը:

Կասկած չկա, որ Հայաստանի վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացնելու Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր համակողմանի նշանակալիությամբ՝ փորձելով այդ հանգամանքը դիտարկել Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից, դրա քաղաքակրթական-արժեհամակարգային համատեքստով: Ի՞նչ կոնկրետ տնտեսական էֆեկտ են ունենում այդ շնորհանդեսները, որ Հայաստանի թավշյա հեղափոխության համար անում է վարչապետը միջազգային համաժողովային հարթակներում՝ բավականին բարդ է չափելը: Ինքնին հասկանալի է, որ անմիջական տնտեսական էֆեկտի, արդյունքի տեսանկյունից չափումը մխիթարական լինել չի կարող:

Մյուս կողմից՝ հնարավոր էլ չէ պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո լինելու է ներդրումների առատ հոսք՝ ինչպիսին էլ լինի ելույթը, և թերևս ով էլ ունենա այդ ելույթը: Բանն այն է, որ տնտեսական գործընթացները, որպես կանոն, ժամանակատար գործընթացներ են, առավել ևս ներկայիս համաշխարհային ռիսկայնության բարձր մթնոլորտում՝ ուժային կենտրոնների միջև առևտրային պատերազմների թեժ փուլում: Այստեղ, իհարկե, կապիտալին հետաքրքրելու համար պահանջվում են ոչ միայն ելույթ-շնորհանդեսներ՝ դրանք իհարկե ունեն իրենց որոշակի տեղն ու դերը, այլ նաև տնտեսաքաղաքական և ընդհուպ՝ ռազմաքաղաքական համալիր ջանք, ինչն ինքնին արդեն իսկ ժամանակատար գործընթաց է:

Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո այդ ուղու վրա է՝ դա ակնառու է: Հայաստանում փոփոխությունը բերել է արտաքին քաղաքական որոշակի շեշտադրումների փոփոխության, որոնք իրենց մեջ պարունակում են բավականին խորքային, ընդհուպ՝ ռազմաքաղաքական վերափոխումների ներուժ և դրա հանդեպ միջազգային հետաքրքրություն, ընդ որում՝ տարբեր ուժային կենտրոններից:

Այստեղ, սակայն, հատկանշականն այն է, որ Լեհաստանի ֆորումին Նիկոլ Փաշինյանը մեկնում է առանձնահատուկ հարցի ֆոնային ուղեկցությամբ՝ Ամուլսար: Այստեղ պատկերը հակասական է:

Լեհաստանի տնտեսական ֆորումն անցկացվում է Եվրոպայում հեղինակավոր առողջարանային քաղաքներից մեկում: Այդ տեսանկյունից թվում է, թե Ջերմուկի համար Ամուլսարի դեմ պայքարը պետք է «տրենդային» լինի: Մյուս կողմից, սակայն, ֆորումի անցկացման վայրն ինքնին դեռևս չի կանխորոշում ֆորումի բովանդակություն և, այսպես ասած, տրամադրություն: Խոսքը բիզնեսի մասին է, իսկ բիզնեսում գերակա է մի հարց՝ ներդրումների պաշտպանության և սեփականության անձեռնմխելիության խնդիրը: Մնացյալ հարցերն այդ իմաստով ածանցյալ են:

Եվ այստեղ, ահա, Ամուլսարի ֆոնին Հայաստանի վարչապետի մասնակցությունը Լեհաստանի տնտեսական ֆորումին դառնում է իրապես ինտրիգային»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 621 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am