Ինչպե՞ս եւ ո՞վ է վերաշարադրում մարտի 1-ի դեպքերը պատմության դասագրքում

Այն, որ Հայաստանի նորագույն պատմությունը վերաշարադրվելու էր «թավշյա» իշխանության պատվերով, ենթադրելի էր։ Պատվերը չուշացավ՝ պատահական չէ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հեղեղվել սորոսական կադրերով՝ ներառյալ նախարար և փոխնախարարներ։ Բնականաբար գտնվեցին նաեւ պատվերը կատարող պատմաբաններ։ Եթե գտնվում են 2008 թ․-ի մարտի 1-ի գործը «կարող» եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղավոր նշանակող դատախազներ եւ քննիչներ, կգտնվեն նաեւ համանման պատմաբաններ։ Անգամ պատվերի կարիք էլ նրանց համար չկա՝ բավական է հետեւեն Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ կեցվածքին եւ մարտի 1-ի իրադարձության մասին ելույթներին, անմիջապես գլխի կընկնեն, թե ինչպես պետք է ներկայացնել այդ օրվա մասին պատմությունը։ Առաջ անցնելով նշենք, որ առնվազն ոչ բարոյական է ու ոչ պրոֆեսիոնալ, երբ պատմաբանը պատմականն իրադարձությունները շարադրում է ելնելով այդ շարժառիթներից։

Մարտի 1-ի վերաբերյալ փաշինյանական եւ տերպորտոսյանական մոտեցումների շարադրման հեղինակը հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Էդիկ Գեւորգյանին է։ Այդ մասին նա հայտնեց «Վերախմբագրե՞լ Հայոց պատմության դասագիրքը՝ ըստ նոր իրավիճակի» թեմայով օրերս կայացած քննարկման ժամանակ։ Ահա այդ շարադրանքը․ «Փետրվարի 21-ից հանրահավաքներ սկսվեցին։ Իշխանությունները ամեն ինչ անում էին հանրահավաքները ցրելու համար։ Մարտի 1-ի առավոտյան իրավապահ մարմինները ներխուժում են Ազատության հրապարակ եւ դաժան, ոչ իրավաչափ վերաբերմունք են ցուցաբերում ցուցարարների նկատմամբ։ Ազատության հրապարակից ցուցարարները տեղափոխվում են քաղաքապետարանին հարակից հրապարակ՝ շարունակելու համար իրենց բողոքի գործողությունները։ Իշխանությունները զինուժ եւ տեխնիկա են կենտրոնացնում մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում։ Մարտի 1-ի առավոտյան եւ օրվա երկրորդ կեսին անցանկալի բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Վերջիններս կրակ բացեցին ժողովրդի վրա, որի արդյունքում զոհվեց 10 մարդ՝ 8 խաղաղ քաղաքացի եւ 2 ոստիկան, եղան մեծ թվով վիրավորներ, Երեւանում մտցվեց 20 օրյա արտակարգ դրություն։ Նման զարգացումները վնասեցին ժողովրդավարության ուղին բռնած իրավական պետության հեղինակությանը, էլ ավելի սասանեցին հավատը գործող իշխանությունների նկատմամբ։ Այս ողբերգական իրադարձությունների պատճառները եւ հետեւանքները ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, ինչպես նաեւ փաստահավաք խումբ։ Կատարվեցին մեծածավալ աշխատանքներ, սակայն այդպես էլ հիմնական մեղավորները չմատնանշվեցին եւ չպատժվեցին։ Քանի որ մարտի 1-ի դեպքերն ամբողջովին չեն բացահայտվել, այդ պատճառով էլ իշխանությունները սկսել են այդ գործի նոր քննությունը»։

Բնական է, որ այս փոփոխությունը նախարարությունը կհաստատի, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ձեւ կգտնի պարգեւատրելու Էդիկ Գեւորգյանին, որը ճիշտ ժամանակին բռնեց իշխանափոխության համընթաց քամին։ Սակայն համակերպվել պատմության խեղաթյուրմանը եւ այն վերախմբագրելուն չենք կարող, ուստի անդրադառնանք այն փաստերին, որ «մոռացել է» նշել դասագրքի հեղինակը։

Այսպիսով՝ «փետրվարի 21-ին հանրահավաքներ սկսվեցին», որովհետեւ չընտրված նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ մինչեւ ընտրությունների արդյունքներն ամփոփելը, հայտարարել էր իրեն ընտրված նախագահ՝ ձայների 60 տոկոսով, իսկ մինչ այդ էլ ասել, որ եթե ինքը չընտվի, ապա ցանկացած այլ արդյունք կեղծված է։ Պատմաբանը պետք է նշի, թե ինչո՞ւ են սկսվել հանրահավաքները, որպեսզի օբյեկտիվ պատկերացում ձեւավորվի մարդկանց մոտ, ինչը չի արվել։

«Իշխանություններն ամեն ինչ անում էին հանրահավաքները ցրելու համար»։ Սա զավեշտ է ուղղակի, ինչ է նշանակում «ամեն ինչ անում էին»։ Այո, ոստիկանության մեքենաներից պարբերաբար զգուշացնում էին ցուցարաներին, որ հանրահավաքն արտոնված չէ եւ արժանանում վերջիններսի վիրավորանքներին եւ ագրեսիվ արձագանքին։ Սա չգիտե՞ր Էդիկ Գեւորգյանը եւ «ամեն ինչ» անելու դեպքում, ինչո՞ւ չարտոնված ցույցերը շարունակվեցին։

Մարտի 1-ին ոչ իրավաչափ ուժ կիրառելու մասին։ Բազմիցս է ասվել, որ օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել ցուցարաների մոտ զենք՝ այդ թվում նռնակ լինելու մասին, որի միջոցով սադրանք կարող էր իրականացվել եւ բազմնաթիվ զոհեր լիներ։ Ոստիկանությունը կատարել էր իր պարտականությունը՝ փորձելով առգրավել զենքը, դրա համար արժանանալով ցուցարարների ուժգին դիմադրությանը։ Ոչ իրավաչափ ուժի մասին նրա բնորոշումն էլ, պարզվում է, տրվել է օգտվելով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներից։ Հետաքրքիր է պատմաբանը չի՞ տեսել Մաշտոցի պողոտայում այրվող տասնյակ մեքենաները, թալանված խանութները, ջարդուփշուր եղած ապակիները, ցանկապատերը, դեպի ոստիկանները նետվող պայթուցիկ նյութերն ու արձակվող կրակոցները կամ նա ինչի՞ց է որոշել, որ ոստիկաններն են առաջինը կրակ բացել ժողովրդի վրա։

Շարունակենք։ Ինչո՞ւ են ցուցարարները տեղափոխվում քաղաքապետարանին հարակից հրապարակ, ի՞նչ էր անում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը։ Եթե պատմաբանը ձեւացնում է, թե չգիտի, ապա տեղեկացնենք, Մատենադարանի մոտ ցույցը շարունակելու ոոստիկանության հետ պայմանավորվածությունը խախտում է Նիկոլ Փաշինյանը, իսկ քաղաքապետարանի հարակից հրապարակում սկսվում են բարիկադրեն կառուցվել։ Ներկայիս «սիրո եւ հանդուրժողականության» վարչապետը այդ ժամանակ հպարտանում էր ոստիկաններին բռնության ենթարկող ցուցարարների գործողություններով եւ խլված ոստիկանական հատուկ միջոցներով։ Ցուցարաները զինվում էին ոչ միայն երկաթյա ձողերով, այդ թվում՝ հարակից այգու ցանկապատից փոկած, այլեւ ինքնաշեն պայթուցիկներով, որոնք հետագայում նետվում էին ոստիկանության զորքերի վրա։ Ա՞յդ «խաղաղ» քաղաքացիների մասին է ասում Էդիկ Գեւորգյանը։ Բազմաթիվ տուժածների մասին խոսացող պատմաբանը չգիտե՞ր, որ դրանք հիմնականում՝ ավելի քան 180 հոգի ոստիկաններ էին, որոնցից ոմանց հանդեպ ցուցարաների կողմից դաժանորեն հաշվեհարդար տեսնելու կադրերը պատրաստ ենք ցուցադրել նրան։

«Էլ ավելի սասանեցին հավատը գործող իշխանությունների նկատմամբ»՝ սա ի՞նչ է եթե ոչ քաղաքական գնահատական պատմաբանի կողմից, տրված այն ժամանակվա ընդդիմության կողմից։ Նույնը պետք է ասել ԱԺ խորհրդարանական հանձնաժողովի ու փաստահավաք խմբի եւ նրանք «մեծածավալ» աշխատանքի մասին։ Այս ի՞նչ քաղաքական գնահատակններով լեցուն տեքստ է, որը դասագրքի հեղինակը ներկայացնում է որպես «փաստերի պոզիտիվ շարադրանք»։

Եվ պատմաբանի «անաչառ» տեսակետի թագն ու պսակը՝ «Քանի որ մարտի 1-ի դեպքերն ամբողջովին չեն բացահայտվել, այդ պատճառով էլ իշխանությունները սկսել են այդ գործի նոր քննությունը»։ Չէ, իսկապես Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը Էդիկ Գեւրոգյանի գրպանում է։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մարտի 1-ի ոճրագործությունը ամբողջովին բացահայտված է», բայց այսքանն էլ բավարար է, որ նա ըստ արժանվույն գնահատի «պատմաբանի» մատուցած ծառայությունը։

Սակայն ամենամեծ զավեշտն այն է, որ այս փոփոխություններ առաջարկելու համար Էդիկ Գեւրոգյանը հիմք է ընդունել իրադարձությունների վերաբերյալ «օտարեկրյա դեսպանատների զեկույցներ»։ Այ այտեղ հստակ երեւում է, թե ովքե՞ր եւ որտեղի՞ց են ուղղորդում հայոց պատմության վերախմբագրողին եւ ի՞նչ «արժանահավատ» աղբյուրներից է նա օգտվում։ Մնում է միայն գլխի ընկնել, թե կոնկրետ ո՞ր երկրի դեսպանատան զեկույցի մասին է խոսքը։

Ի դեպ, Էդիկ Գեւորգյանը հայտնեց, որ իրենք անդրադարձել են նաեւ 2018 թ․-ի իրադարձություններին՝ «թավշյա» հեղափոխությունից մինչեւ դեկտեմբերի 9-ի ընտրությունները։ Դժվար չէ գլխի ընկնել, թե ինչ «պոզիտիվ», կարելի է ասել քնքշալի շարադրանքով է ներկայացվել իշխանության զավթման այդ իրադարձությունները։ Սա հենց այնպես չենք ասում։ Նույն քննարկմանը ներկա ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մայիսի 8-ին «Ամերիկայի ձայնին» տված իր հարցազույցում անցյալ տարվա ապրիլյան հեղափոխություն կոչվածը համեմատում էր 1965 թ․-ի ցույցերի եւ 1988 թ․-ի արցախյան շարժման հետ։ Ահա այսպիսի «հուսալի» ձեռքերում է մեր պատմագիտությունը։

yerevan.today

դիտվել է 774 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am