Սկանդալի նախաշեմին. Մոսկվան դատի է տվել Հայաստանի ՊՆ-ին

Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ARMS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար:

Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը. անցած շաբաթավերջին, մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը: «Սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը», - հաղորդել էր ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով․ - «ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ»:

«Հիմա մենք սև ցուցակում ենք», - ըստ «Ազատության»՝ ասել էին ռուսական ընկերության ներկայացուցիչները, պնդելով, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհարկի խոչընդոտներ է ստեղծել իրենց համար ու հավելյալ փաստաթղթեր պահանջել: - «Ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը», - հղում անելով ռուսական ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին՝ չմանրամասնելով՝ ինչն է նման ենթադրություններ անելու հիմքեր տալիս։ Գործակալությունը նաև պաշտոնյայի անունը չէր նշել:

Ավելի վաղ հետաքննող լրագրողները ծավալուն հոդված էին հրապարակել այս ընկերության մասին, պնդելով, թե այն կապվում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, ժամանակին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն անցած տարի փաստել էր՝ հենց Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյն եղել է ORSIS-ի հրացաններն արտադրող գործարանի գլխավոր տնօրենի տեղակալը: «2012-ին, երբ նրա հայրը՝ Դմիտրի Ռոգոզինը, սկսեց համակարգել ռուսական զենքի մատակարարումները, որդու պաշտոնավարման շուրջ սկանդալ էր բարձրացել, ինչից հետո հայր-Ռոգոզինը ստիպված էր եղել Ֆեյսբուքի իր էջում հայտարարել՝ «ընտանեկան խորհրդում ես ու որդիս դժվարին որոշում կայացրինք, ըստ որի նա պետք է հեռանա հարազատ ընկերությունից, որպեսզի հիմք չտա խոսելու շահերի բախման մասին»:

Ռոգոզինի երիտասարդ տղան իսկապես հեռացել էր, սակայն որոշ ժամանակ անց «անաղմուկ այդ տեղը ժառանգել էր Ռոգոզինի մեկ այլ ազգական՝ նրա զարմիկ Ռոմանը»՝ պնդել էին միջազգային հետաքննող լրագրողները:

Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ վերը նշված ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:

Ուշագրավ, եթե չասենք սկանդալային գործընթացներ են ծավալվում Հայաստանի ՊՆ-ի ու ռուսական կողմի միջև: Փաստորեն, Հայաստանում քրեական գործ են հարուցել «ծառայության մեջ անփույթ վերաբերմունքի» գործով՝ ռուսական ընկերության մասնակցությամբ սպառազինության մատակարարման տենդերի տապալման պատճառով:

Մայիսին Հայաստանի ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակավորման չափանիշները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տենդերը փակել են առանց պատճառները բացատրելու: ORSIS-ը դիմել էր վերաքննիչ հանձնաժողով և իրավաբանի, որն իր շահերն էր պաշտպանում Հայաստանում, որի արդյունքում հայց էր ներկայացվել: Կատարվածի մասին տեղեկացվել էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:

Ի դեպ, Հայաստանի ՊՆ-ից հաստատել են քրեական գործ հարուցելու մասին տեղեկատվությունը: «Ամբողջ լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի քննչական մարմինների աշխատանքների ավարտին»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը: «Գերատեսչությունից հայտարարել են, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը իրականությանը չի համապատասխանում: Որից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը պաշտոնապես խնդրել են ՊՆ-ն մեր ներկայացուցչից: Արդյունքում մեզ հայտարարեցին, որ իբր մենք չենք ներկայացրել որոշ հանձնման-ընդունման ակտեր»,- պատմել է ORSIS-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է Հայաստանում փամփուշտի գործարանի կառուցմանը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին էր:

Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը: Այս գործընթացները կարող են, ինչպես ասում են՝ «շատ ջուր տանել»...

Թամար Բագրատունի

դիտվել է 26106 անգամ
Լրահոս
Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am