Զելենսկին Ուկրաինայի նոր վարչապետ է ընտրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարանին կառաջարկի վարչապետի պաշտոնին նշանակել Ալեքսեյ Գոնչարուկին, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ Զելենսկին մտադիր է խորհրդակցություն անցկացնել կառավարության մյուս անդամների թեկնածուների վերաբերյալ։
Ալեքսեյ Գոնչարուկը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։ Կրթությամբ իրավաբան է, աշխատել է որպես կառավարիչ գործընկեր իրավաբանական ընկերություններից մեկում։